News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ռադիոակտիվ նյութերը հայտնաբերվել են այն օդանավում, որը Հայաստանից Բելառուսի տարածքով տարանցմամբ եվրոպական երկրներից մեկն էր մեկնում: Այս մասին երկուշաբթի հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «Արեւմուտք-2017» բելառուսա-ռուսական վարժանքների կազմակերպման հարցերով խորհրդակցության ժամանակ: Այս մասին հայտնում է ԲելՏԱ գործակալությունը:

«Միջադեպերից մեկը կապված է օդանավում ռադիոակտիվ նյութերի հայտնաբերման հետ, որը Բելառուսի տարածքով տարանցմամբ Հայաստանից մեկնում էր եվրոպական երկրներից մեկը»,- նշված է հաղորդագրության մեջ՝ վկայակոչելով երկրի նախագահին:

«Կխնդրեմ ինձ զեկուցել այսօր պետական սահմանին տեղի ունեցած այդ բոլոր միջադեպերի հետաքննության արդյունքների մասին: Այս ամենը վկայում է, որ մեզ ոչ մի դեպքում չի կարելի հանգստաալ: Մենք պետք է աչալուրջ լինենք եւ ոչ մի դեպքում մեր երկրի իրավիճակի ապակայունացման առիթ թույլ չտանք»,- ասել է նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ