News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայտարարությունը, թե Հայաստանը Լապշինի հարցով չի դիմել Բելառուսին, իրականությանը չի համապատասխանում: NEWS.am-ի հետ զրույցում Հայաստանի ԱԳ նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը նշեց. «Մենք տվյալ հարցով քանիցս դիմել ենք Բելառուսին եւ տարբեր մակարդակներով»: 

Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նախօրեին հայտարարել է, որ Հայաստանը Լապշինի հարցով Բելառուսին չի դիմել. «Հիշու՞մ եք, Լապշինը: Լսեք, ի՞նչ կապ ունի Հայաստանը: Եվ Հայաստանն էլ ինձ Լապշինի մասին երբեք ոչինչ չի ասել: Հետախուզման մեջ է գտնվել մի երկրի` Ադրբեջանի կողմից: Երբ նրան այստեղ կալանավորեցին, ես մտածեցի` իսկ ինչո՞ւ նրան այստեղ կալանավորեցին: Թող նա գնա որտեղ պետք է: Բայց կալանավորեցին: Ինտերպոլը գիտեր: Մենք հայտնեցինք ինչպես կարգն էր, ինչպես օրենքը չխախտողներ: Ու՞մ մենք պետք է նրան հանձնեինք: Հանձնել նրան, ով հետախուզում էր հայտարարել»:

2016-ի վերջին ՌԴ-ի եւ Իսրայելի քաղաքացիություն ունեցող Լապշինը ադրբեջանի հարցմամբ ձերբակալվել է Մինսկում: Ադրբեջանը նրան ներառել էր «սեւ ցուցակում»` առանց Բաքվի համաձայնության Արցախի Հանրապետություն այցելելու համար: Բելառուսի գլխավոր դատախազությունն Ադրբեջանի հարցումը բավարարելու եւ Լապշինին արտահանձնելու որոշում է ընդունել:

Ադրբեջանի իշխանությունները Լապշինին մեղադրանք են առաջադրել «պետության դեմ հրապարակային կոչերի» եւ «պետական սահմանն ապօրինի հատելու» հոդվածներով, որոնցով նախատեսվում է համապատասխանաբար 8 եւ 5 տարի ժամկետով ազատազրկում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԻԵԴ-ը մերժել է Ալեքսանդր Լապշինի գործով Ադրբեջանի բողոքը
Մոտ երեք տարի պահանջվեց, մինչեւ ՄԻԵԴ-ը մեղավոր ճանաչեց Ադրբեջանի իշխանություններին եւ նրանց պարտավորեցրեց դրամական փոխհատուցում վճարել բլոգերին․․․
Ադրբեջանը բողոք է ներկայարցել ՄԻԵԴ-ում Լապշինի մահափորձի փաստով գործի վերանայման համար
«Հիանալի նորություն։ Ադրբեջանը բողոք է ներկայացրել ՝ 2021 թվականի հոկտեմբերի 11-ին ՄԻԵԴ-ում գործի վերանայման համար․․․
Լապշին. Ադրբեջանի դեմ իմ բողոքի վերաբերյալ Եվրոպական դատարանի որոշումն այսուհետ մտավ պատմության մեջ
«Եվ այժմ Ալիեւի համար այս «անհարմար» միջադեպը նշվելու է Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման վերաբերյալ յուրաքանչյուր զեկույցում...
Լապշինը հաշիվ է բացել «Արցախբանկ»-ում՝ ՄԻԵԴ որոշման համաձայն Բաքվից 30 հազար եվրո ստանալու համար
«Հաղթանակ! Մարդու իրավունքների եվրոպական դատարանն Ադրբեջանի իշխանություններին մեղավոր է ճանաչել Բաքվի բանտում իմ դեմ սպանության փորձ կատարելու եւ դաժան խոշտանգումների մեջ...
Լապշին. Ես մի քիչ խղճում եմ Իլհամ Ալիեւին, նա վաղուց նման նվաստացման չէր ենթարկվել
Սկզբում նա անձամբ եւ ամենաբարձր մակարդակով մեկնաբանեց իմ ձերբակալման այս ամբողջ պատմությունը, քննարկեց Լուկաշենկոյի հետ, պարծեցավ, իմ հետեւից ուղարկեց իր անձնական ինքնաթիռը․․․
ՄԻԵԴ-ը Ադրբեջանի իշխանություններին մեղավոր է ճանաչել Ալեքսանդր Լապշինի դեմ մահափորձի մեջ
Ադրբեջանին պարտավորեցրել են ինձ 30 000 եվրո փոխհատուցում վճարել․․․
Ամենաշատ