News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում ապրիլի 12-ին, տեղի է ունեցել «Ок Армения» խորագրով Հայաստանի պատմությանը, ավանդույթներին եւ զբոսաշրջությանը նվիրված միջոցառում-շնորհանդեսը:

ՌԴ-ում ՀՀ դեսպանատնից NEWS.am-ին հայտնում են, որ շնորհանդեսին մասնակցեցին հարյուրից ավելի ռուսաստանյան եւ հայաստանյան առաջատար օպերատորների, հյուրանոցային համալիրների, զբոսաշրջային տեղեկատվական գործակալությունների, ինչպես նաեւ հայկական ապրանքատեսակներ արտադրող տասնյակ ընկերություններիեւ ՌԴ առաջատար ավիափոխադրողների ներկայացուցիչներ։ 

Միջոցառման բացմանն իր խոսքում ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանն ընդգծեց զբոսաշրջության ոլորտում Հայաստանի եւ Ռուսաստանի շահագրգիռ մարմինների, այդ թվում նաեւ՝ մասնավոր դերակատարների  միջեւ համագործակցության խորացման անհրաժեշտությունը՝ կարեւորելով նաեւ տեղեկատվական դաշտում նոր նախաձեռնությունների իրականացումը։ 

«Անշուշտ, մենք հետաքրքրված ենք Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ զբոսաշրջության կապերի խորացմամբ, մեր առօրյա գործունեությունն ուղղված է նաեւ այս ոլորտին։ Սա հրաշալի հնարավորություն է՝ նպաստելու ռուսաստանցիների շրջանում մեր երկրի հեղինակության էլ ավելի բարձրացմանը։ Ողջունում եմ այս նախաձեռնությունն ու հրավիրում համագործակցության», - նշեց Վարդան Տողանյանը։

 Շնորհանդեսին ելույթով հանդես եկավ նաեւ  ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրուﬓերի նախարարության Զբոսաշրջության պետական կոﬕտեի նախագահ Զարﬕնե Զեյթունցյանը՝ նշելով, որ Հայաստանում զբոսաշրջային հոսքերի թվով Ռուսաստանն առաջին տեղում է։

 Միջոցառմանը ելույթ ունեցան նաեւ հրապարակախոս Էդուարդ Անանյանը եւ կորպորատիվ զբոսաշրջության ոլորտի փորձագետ, միջոցառման համակազմակերպիչ Գայանե Քոչարյանը։

«Այս նախաձեռնության շնորհիվ զբոսաշրջության ոլորտի ռուսաստանյան խոշորագույն դերակատարները հնարավորություն ստացան ծանոթանալու միմյանց հետ՝ մատնանշելով առավել սերտ համագործակցության ուղիներ», - նշեց փորձագետը։

Շնորհանդեսին հայաստանյան «Ակտիտուր» գործակալության ներկայացուցիչներն անցկացրեցին վիրտուալ ճանապարհորդություն դեպի Հայաստան՝ խոսելով նաեւ երկրում կորպորատիվ տուրիզմի կազմակերպման հնարավորությունների մասին։

«Ок Армения»-ի շրջանակներում ռուսաստանաբնակ հայտնի հայազգի ռեստորատոր Գայանե Բրեիովան անցկացրեց խոհարարական վարպետության դաս, տեղի ունեցավ հայկական ուտեստների հյուրասիրություն, ինչպես նաեւ ներկայացվեց մայիսի 7-ին Ծաղկաձորում կայանալիք Հայկական կոնյակի փառատոնը (ArmCognFest)։ 

Միջոցառման ավարտին անցկացվեց նաեւ դեպի Հայաստան ուղեւորատոմսերի եւ հանգստավայրերի զբոսաշրջային փաթեթների խաղարկություն։ Կարեւորագույն արդյունքներից էր նաեւ այն, որ հարյուրից ավելի այցելուների հետաքրքրվածության արդյունքում ձեռք բերվեցին աննախադեպ թվով գործնական պայմանավորվածություններ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այսօր Հայաստանի ներսում հարձակումն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին. ռուս պատգամավոր
Դավաճանության ուրիշ ի՞նչ ապացույցներ են պետք...
ԱԺ-ն ստացել է Ալեն Սիմոնյանի ելույթի վերաբերյալ Մատվիենկոյի գրությունը
Ելույթ ունենալով ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում՝ Սիմոնյանը մասնավորապես հայտարարել էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը...
Ռուսաստանի Արմավիր քաղաքում  նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այն ստեղծվել է 1989 թվականին որպես «Հայկական մշակութալուսավորչական ընկերություն «Արմավիր»», որը հետագայում մտել է «Ռուսաստանի հայերի միություն»…
Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը
Կողմերը մտքեր են փոխանակել նաև թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության...
Անանյան. ՌԴ լռությունը պայմանավորված է Մոսկվայի համար Երևանի և Բաքվի միջև գործընթացների անընդունելիությամբ
Արևմուտքի ոգեշնչումը նույնպես պայմանավորված է ոչ թե հայկական շահերով․․․
Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին...
Ամենաշատ