News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


American Airlines ավիաընկերությունը Սան Ֆրանցիսկոյում մանկասայլակի պատճառով ուղեւորների հետ վիճաբանությունից հետո ժամանակավորապես հեռացրել է աշխատակցին: Այս մասին գրում է BBC-ն:

Չվերթի ուղեւորներից մեկը տեսանյութ է հրապարակել, որում երեւում է, թե ինչպես է ավիաընկերության աշխատակիցը գրեթե սպառնում ուղեւորներից մեկին եւ կոպտում: Տեսանյութի հեղինակ Սուրեյն Ադյանտայան պարզաբանել է, որ տեսագրությունը սկսելուց առաջ աշխատակիցն ուժով վերցրել է կնոջ երեխայի մանկասայլակը՝ հարվածելով նրան:

Տեսագրությունում երեւում են երեխային գրկած արտասվող կինն ու անձնակազմի մի քանի անդամներ, ինչպես նաեւ ուղեւորներ, որոնք փորձում են միջամտել կոնֆլիկտին:

Օդանավը Սան Ֆրանցիսկոյից Դալլաս էր ուղեւորվում: Կինը երեխայի հետ այլ չվերթով է Դալլաս մեկնել: Ավիաընկերությունը կնոջն ու նրա ընտանիքին առաջին կարգով է ճանապարհել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել. վարորդը եղել է սթափ
 Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել...
Ամենաշատ