News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Երեւանի քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանը ծանոթ չէ քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ քաղաքապետարանը ՀՀԿ-ականներից ազատագրելու վերաբերյալ: Այսօր՝ ապրիլի 23-ին, Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ընտրողների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ առաջին անգամ է լսում, որ Նիկոլ Փաշինյանը նման հայտարարություն է արել:

«Ճիշտն ասած չեմ լսել նման հայտարարություն, բայց թող փորձեն, բայց նաեւ հասկանան՝ ժողովուրդն արդյոք համաձայն է, թե ոչ: Ինձ համար շատ կարեւոր է մեր երեւանցիների կարծիքը, ոչ թե իրենց: Երեւանցիները պետք է որոշեն, թե ում են վստահում, ում ծրագրին են հավատում»,-ասաց նա:

Տարոն Մարգարյանը նաեւ նշեց, որ այս պահին անիրատեսական է համարում Նիկոլ Փաշինյանի՝ Աջափնյակում մետրոյի կայարան կառուցելու վերաբերյալ խոստումը, քանի որ այժմ ավելի առաջնային խնդիրներ կան:

«Իսկ դուք հավատու՞մ եք: Ես տեղական ինքնակառավարման մարմիններում գրեթե 10 տարուց ավելի է աշխատել եմ, լավ տիրապետում եմ քաղաքային տնտեսությանը եւ այսօր մենք շատ ուսումնասիրություններ ենք կատարել, նաեւ մետրոյի կայարաններ ավելացնելու վերաբերյալ: Դրա համար շատ միջոցներ են անհրաժեշտ, հետագայում, երբ մեր քաղաքացիների առաջնային խնդիրները լուծենք՝ անպայման դրա մասին էլ կմտածենք»,-ասաց նա:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպայի խորհուրդը կքննարկի Երեւանի ավագանու ընտրությունների մասին զեկույցը
Կոնգրեսի փոխնախագահի գլխավորած պատվիրակությունը Երեւան է այցելել 2017-ին․․․
Դատախազությունը 30 քրգործ է հարուցել ընտրախախտումների վերաբերյալ
Ամփոփ տեղեկատվություն ապրիլի 2-ի ԱԺ եւ մայիսի 14-ի Երեւանի ավագանու ընտրություններում իրավախախտումների քննության ընթացքի եւ արդյունքների մասին…
Քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել էր, որ այն քվեաթերթիկները..
Ձեռքով փակել է հեռախոսի տեսախցիկը եւ փորձել խլել. Լրագրողին խոչնդոտող անձին մեղադրանք է առաջադրվել
Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է ընտրախախտման եւս մեկ դեպքի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը…
Քվեարկված քվեաթերթիկներ են տվել. Ընտրախախտման դեպքով քրգործի նախաքննությունն ավարտվել է
Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար…
Մեզ չլսեցին. Հայաստանի ԿԸՀ-ն չընդունեց Երեւանի ավագանու ընտրությունների դիտորդների բողոքները
Տեղամասային հանձնաժողովները իրավասու են որոշել, թե որքան լուրջ են այս կամ այն խախտումները...
Ամենաշատ