News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Արաբկիրում «Ելք» դաշինքի քարոզարշավի ժամանակ այսօր` ապրիլի 27-ին, Նիկոլ Փաշինյանին մոտեցավ մի տարեց տղամարդ եւ հետաքրքրվեց, թե ինչպես է քաղաքապետի թեկնածուն պայքարելու Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ ձայներ ձեռք բերելու համար  քաղաքացիներին այլ հասցեներում գրանցելու դեմ:

«Ավանի համալսարանական շենքում իմ բարեկամն ա ապրում, երեկ գնացել էր աղբի գումարը մուծելու ու հայտնաբերել ա, որ իր տանը ոմն Գեղամ ա գրանցված: Առանց հարցնելու են գրանցել ու դա միակ դեպքը չէ»,-ասաց տարեց տղամարդը:

Նիկոլ Փաշինյանն էլ առաջարկեց, որ տվյալ քաղաքացին դիմում գրի, որ հաշվառումից հանեն «այդ Գեղամին»:

«Հարցը էդ մի դեպքը չի, էդ ընդհանուր խնդիրը ինչպե՞ս պետք է լուծվի: Իմ համար չեմ ասում, ձեզ համար եմ ասում: Ինքը մեկ ա հանրապետականին ա ընտրելու: Ուղղակի հազարավոր մարդկանց են տենց առանց հարցնելու բերում ու գրանցում ձայների համար»,-ասաց նա ու նշեց նաեւ շենքի հասցեն, որտեղ գրանցվել է դեպքը:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները տեղի է ունենալու մայիսի 14-ին, որին մասնակցելու է Հայաստանի հնարապետական կուսակցությունը, «Երկիր Ծիրանի» կուսակցությունն ու «Ելք» դաշինքը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպայի խորհուրդը կքննարկի Երեւանի ավագանու ընտրությունների մասին զեկույցը
Կոնգրեսի փոխնախագահի գլխավորած պատվիրակությունը Երեւան է այցելել 2017-ին․․․
Դատախազությունը 30 քրգործ է հարուցել ընտրախախտումների վերաբերյալ
Ամփոփ տեղեկատվություն ապրիլի 2-ի ԱԺ եւ մայիսի 14-ի Երեւանի ավագանու ընտրություններում իրավախախտումների քննության ընթացքի եւ արդյունքների մասին…
Քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել էր, որ այն քվեաթերթիկները..
Ձեռքով փակել է հեռախոսի տեսախցիկը եւ փորձել խլել. Լրագրողին խոչնդոտող անձին մեղադրանք է առաջադրվել
Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է ընտրախախտման եւս մեկ դեպքի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը…
Քվեարկված քվեաթերթիկներ են տվել. Ընտրախախտման դեպքով քրգործի նախաքննությունն ավարտվել է
Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար…
Մեզ չլսեցին. Հայաստանի ԿԸՀ-ն չընդունեց Երեւանի ավագանու ընտրությունների դիտորդների բողոքները
Տեղամասային հանձնաժողովները իրավասու են որոշել, թե որքան լուրջ են այս կամ այն խախտումները...
Ամենաշատ