News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ապրիլին Գերմանական հայտնի «Тagesspiegel» պարբերականը Հայ-գերմանական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի առիթով Հայաստանի մասին լայնածավալ հոդված է տպագրել, որում, մասնավորապես անդրադարձ է կատարվել ՀՀ տնտեսությանը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին, զբոսաշրջության ներուժին, գինեգործությանը, հայ ժողովրդի պատմությանը, պատմամշակութային ժառանգությանը, Երեւանի կոնյակի գործարանի եւ, ընդհանրապես, հայկական կոնյակի պատմությանը, ինչպես նաեւ Հայաստանում գործող գերմանական «Քրոնիմեդ» ընկերության հաջող ձեռնարկատիրական գործունեությանը:

Պարբերականում առանձին տեղ է զբաղեցնում Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի՝ «Հայաստանը ժողովրդավարության ճանապարհին» վերնագրով հարցազրույցը: Հարցազրույցում  դեսպանն անդրադարձել է  Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին` նշելով, որ Գերմանիան Հայաստանի կարեւոր տնտեսական եւ քաղաքական գործընկերներից է: Դեսպանը կարեւորել է նաեւ Գերմանիայի դերը Հայաստան-ԵՄ համագործակցություն ընդլայնման գործում:

Ա. Սմբատյանը անդրադարձել է Հայաստանի` ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ իրականացված քայլերին, Սահմանադրական բարեփոխումներին եւ ապրիլին կայացած խորհրդարանական ընտրություններին:

Հարցազրուցում շոշափվել են նաեւ տարածաշրջանային մի շարք հիմնահարցեր։ Այնպիսին, ինչպիսիք են Հայաստան-Թուրքիա առնչությունները, Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման կարեւորությունը, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը: Դեսպանը կարեւորել է ԵԱՀՄ Մինսկի խմբի համանախագահ երկրների դերակատարությունը հակամարտության կարգավորման գործում` ընդգծելով, որ խնդիրն ի վերջո պետք է լուծվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից իրավաբանորեն պարտադիր կամարտահայտության միջոցով: Դեսպանն ընդգծել է, որ սա ոչ թե տարածքային խնդիր է, այլ մարդու իրավունքների եւ ազգերի ինքնորոշման իրավունքի խնդիր: Ա. Սմբատյանը նշել է, որ հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով եւ խաղաղ բանակցային գործընթացն այլընտրանք չունի:

Լրագրողի այն հարցին, թե դեսպանը ինչ կերպ է տեսնում Հարավային Կովկասը 25 տարի անց, Ա. Սմբատյանը նշել է, որ ինքը մարգարե չէ եւ չի կարող գուշակել, սակայն ցանկանում է, որպեսզի տարածաշրջանի բոլոր ժողովուրդները խաղաղ եւ ինքնորոշված համագոյակցեն միմյանց հետ:

Հարցազրույցի գերմաներեն տարբերակը հասանելի է ԱՅՍՏԵՂ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ