News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«Երկիր Ծիրանի» կուսակցության անդամները, Երեւանի ավագանու թեկնածուներն այսօր՝ մայիսի 1-ին, քարոզարշավ են իրականացրել Շենգավիթ վարչական շրջանում: Նրանք շրջում են վարչական շրջանի փողոցներով ու բակերով, բնակիչներին ներկայացնելով իրենց ծրագրերը:

Լրագրողների հետ զրույցում «Երկիր Ծիրանի» կուսակցության գերագույն խնդիրն է, որ իրավունքի գերակայությունն իշխի Երեւանում, Հայաստանում: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է կուսակցության ավագանու թեկնածու Հայկ Պետրոսյանը:

Նրա խոսքով, իրենց առաջնային խնդիրը կոռուպցիան վերացելն է. «Շատ կարեւոր է, որ բոլոր գործողությունները լինեն թափանցիկ, եւ մեր քաղաքացիները ներգրված լինեն հասարակական, հանրային կյանքին»:

Անդրադառնալով ՀՀԿ-ի կողմից Երեւանի ավագանու թեկնածու Լեւոն Իգիթյանի աղմկահարույց հայտարարությանը, թե «մենք շատ դաժան եւ ծանր պատմություն ենք ունեցել, եւ էսօր հանկարծ մի «դեվչոնկա» հայտարարում է՝ ես Երեւանը գրավելու եմ. ուզում եմ հասկանալ՝ ի՞նչն է գրավելու», «Երկիր Ծիրանիի» թեկնածուն արձագանքեց. «Պարոն Իգիթյանին նախ եւ առաջ խորհուրդ կտամ հարգալից վերաբերվել։ Իրանք միշտ խոսում են, որ կայացած քաղաքական ուժ են, նույնիսկ շոշափվում է, որ լավ մենեջերներ են։ Ընդհանուր առմամբ, հասուն քաղաքական գործիչը եւ հասուն քաղաքական ուժը երբեւիցե իրեն թույլ չի տալիս այդ մակարդակով խոսել որեւէ քաղաքական ուժի մասին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպայի խորհուրդը կքննարկի Երեւանի ավագանու ընտրությունների մասին զեկույցը
Կոնգրեսի փոխնախագահի գլխավորած պատվիրակությունը Երեւան է այցելել 2017-ին․․․
Դատախազությունը 30 քրգործ է հարուցել ընտրախախտումների վերաբերյալ
Ամփոփ տեղեկատվություն ապրիլի 2-ի ԱԺ եւ մայիսի 14-ի Երեւանի ավագանու ընտրություններում իրավախախտումների քննության ընթացքի եւ արդյունքների մասին…
Քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել էր, որ այն քվեաթերթիկները..
Ձեռքով փակել է հեռախոսի տեսախցիկը եւ փորձել խլել. Լրագրողին խոչնդոտող անձին մեղադրանք է առաջադրվել
Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է ընտրախախտման եւս մեկ դեպքի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը…
Քվեարկված քվեաթերթիկներ են տվել. Ընտրախախտման դեպքով քրգործի նախաքննությունն ավարտվել է
Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար…
Մեզ չլսեցին. Հայաստանի ԿԸՀ-ն չընդունեց Երեւանի ավագանու ընտրությունների դիտորդների բողոքները
Տեղամասային հանձնաժողովները իրավասու են որոշել, թե որքան լուրջ են այս կամ այն խախտումները...
Ամենաշատ