News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Իլոն Մասկի SpaceX ընկերությունը ԱՄՆ հետախուզական վարչության պատվերով ուղեծիր է դուրս բերել NROL-76 կոչվող տիեզերական սարք։

Ընկերությունն այսպիսով իր պատմության մեջ առաջին անգամ ռազմական արբանյակ է ուղեծիր դուրս բերել։ Հրթիռի առաջին աստիճանը մեկնարկից հետո հաջողությամբ վերադարձել է Երկիր։

Արբանյակը ուղեծիր է դուրս բերել Falcon 9 հրթիռակիրը, հայտնել է BBC–ի Ռուսական ծառայությունը։

Ի սկզբանե արբանյակի արձակումը ծրագրված էր ապրիլի 30-ին, սակայն վերջին պահին այն հետաձգվել էր հրթիռի սենսորների հետ կապված խնդիրների պատճառով։

Իր հայտարարության մեջ ընկերությունը չի նշել, թե հատկապես ինչ օբյեկտ է դուրս բերվել ուղեծիր, պատճառաբանելով, որ դա գաղտնի տեղեկություն է։

Ռազմական հետախուզության վարչությունը, որը պատվիրել էր այդ արձակումը, լրտեսական արբանյակների օպերատորն է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ