News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հանրապետության նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այսօր զեկուցել է նախարարությունում կատարվող կառուցվածքային բարեփոխումների, նախարարության համակարգման ներքո գտնվող ոլորտներում գերակա խնդիրների լուծման եւ իրականացվող մի շարք ծրագրերի ընթացքի մասին:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարը, մասնավորապես, զեկուցել է պետական նշանակության ավտոճանապարհների պահպանման եւ շահագործման, «ՀՀ ճանապարհային անվտանգության հնգամյա (2017-2021թթ.) ծրագրով» նախատեսված միջոցառումների, Հանրապետության միասնական երթուղային ցանցի ձեւավորման աշխատանքների, միջպետական ուղեւորափոխադրումների ոլորտում առկա խնդիրների լուծմանն ուղղված քայլերի, ինչպես նաեւ անխափան բեռնափոխադրումների ապահովման նպատակով ձեռնարկվող միջոցառումների, Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքի բարելավման ուղղությամբ կոնցեսիոն պայմանագրով նախատեսված աշխատանքների իրականացման ընթացքի մասին:

Վահան Մարտիրոսյանը զեկուցել է նաեւ Հանրապետության Նախագահի մարզային այցելությունների ժամանակ տարբեր համայնքներում արծարծված առաջնահերթ խնդիրների լուծման ուղղությամբ նախարարության կողմից տարվող աշխատանքների մասին:

Հանդիպմանն անդրադարձ է եղել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման խթանմանը միտված միջոցառումներին, այդ թվում՝ ոլորտի սկսնակ ընկերությունների ֆինանսավորման ուղղությամբ իրականացվող քայլերին, կիբեռանվտանգության ոլորտի օրենսդրական բարեփոխումներին եւ շահագրգիռ գերատեսչությունների հետ համատեղ ՀՀ կիբեռանվտանգության կենտրոն ստեղծելու աշխատանքներին:

Նախարար Մարտիրոսյանը Հանրապետության Նախագահին ներկայացրել է նաեւ փոստային ծառայությունների արդիականացման նպատակով իրականացվող բարեփոխումները:

Հանրապետության Նախագահի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Ամենաշատ