News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

Իրանի մայիսի 19-ի նախագահական ընտրություններին ծրագրում է մասնակցել երկրի քաղաքացիների 66․7 տոկոսը, հայտնում է ԻՐՆԱՆ՝ վկայակոչելով սեփական հարցման տվյալները։

Հարցման մասնակիցների ավելի քան 16 տոկոսը հայտնել է, որ դեռ որոշում չի կայացրել քվեարկությանը մասնակցելու մասին։ Գործակալությունը նշում է, որ մի շաբաթ առաջ ընտրություններին իր քվեարկելու մտադրության մասին հայտնել էր հարցման մասնակիցների 63 տոկոսը։

Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ հարցման մասնակիցների 63․4 տոկոսը արդեն որոշել են, թե ում են տալու իրենց ձայնը, մնացածը հայտնել են, որ դեռ չեն կողմնորոշվել։

 Հարցմանը մասնակցել է Իրանի 31 նահանգների ավելի քան վեց հազար բնակիչ։

Իրանում նախագահական ընտրությունները կանցնեն մայիսի 19-ին, քվեարկությանը մասնակցելու իրավունք կունենա ավելի քան 56 մլն իրանցի։ Կհաղթի այն թեկնածուն, որը կստանա ընտրողների ձայների ավելի քան 50 տոկոսը։ Եթե դա չհաջողվի վեց թեկնածուներից մեկին, ուրեմն կկայանա ընտրությունների երկրորդ փուլ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կինոռեժիսոր Մոհամմադ Ռասուլոֆը, 8 տարվա ազատազրկման դատապարտվելով, Իրանից փախել է Եվրոպա
Պետք է ընտրություն կատարեի բանտի և Իրանից հեռանալու միջև…
Իրանում կայացել է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը
Ընտրությունների երկրորդ փուլն ընթանում է 15 ընտրատարածքներում, այդ թվում՝ Թեհրանում, որտեղ մրցում են 32 թեկնածուներ...
Իրանում մահապատժի է դատապարտվել հակակառավարական ցույցերին աջակցած ռեփեր Թումաջ Սալեհին
Երաժիշտը ձերբակալվել է 2022 թվականի հոկտեմբերին․․․
Իրանում խորհրդարանական ընտրություններ են
Իրանի Իսլամական Հանրապետության առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին իր համաքաղաքացիներին կոչ է արել քվեարկել՝ այս քվեարկությունը համարելով որոշիչ երկրի հետագա ճակատագրի համար...
Իրանը երկարացրել է Նոբելյան մրցանակակիր Նարգես Մոհամադիի բանտարկության ժամկետը. WP
Իրանը 15 ամսով երկարացրել է Մոհամադիի բանտարկությունը...
Իրանում բողոքները լուսաբանող լրագրող կանանց գրավի դիմաց ազատ են արձակել
Իրանում բանտից գրավի դիմաց ազատ ենմ արձակել լրագրողուհիներին...
Ամենաշատ