News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայաստանում Բրիտանական խորհուրդն այսօր` նոյեմբերի 22-ին արձագանքել է ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանի այն հայտարարությանը, ըստ որի ՍԻՄ-ը պահանջում է դադարեցնել Բրիտանական խորհրդի գործունեությունը Հայաստանում, քանի որ այն աջակցել է Հայաստանում ադրբեջանական ֆիլմերի փառատոնի անցկացմանը:

«Ցանկանում ենք նշել, որ Բրիտանական խորհրդի նպատակն է միջմշակութային երկխոսության հաստատմանը եւ աշխարհի 100-ից ավելի երկրներում տեղակայված մեր գրասենյակների գործունեությունը միտված է հենց այդ առաքելության իրականացմանը: Սակայն, տվյալ դեպքում Բրիտանական խորհուրդը Հայաստանում ադրբեջանական ֆիլմերի փառատոնի կազմակերպմանը չի մասնակցել եւ չի աջակցել փառատոնի անցկացմանը»,- ասված է Բրիտանական խորհրդի հաղորդագրության մեջ:

Հայկ Բաբուխանյանը նաեւ հայտարարել էր, որ Բրիտանական խորհուրդը  Ծաղկաձորում կազմակերպել է հատուկ սեմինար` նվիրված սեռական փոքրամասնությունների խնդիրներին եւ դրանց լուսաբանմանը, ինչն, ըստ Բաբուխանյանի, «ոչնչացնում է հայ ազգի բոլոր տրադիցիաները, հայ ազգի կառուցվածքը»:

Այս առնչությամբ, Բրիտանական խորհուրդը նշել է. «Բրիտանական խորհուրդը Միացյալ Թագավորությունում եւ ամբողջ աշխարհում որդեգրել է հավասար հնարավորությունների եւ բազմազանության քաղաքականություն, համաձայն որի կազմակերպությունն իր գործունեության մեջ բացառում է խտրականության բոլոր ձեւերը: Քննարկում-հանդիպման կազմակերպումը բխում էր հավասար հնարավորությունների եւ բազմազանության մեր քաղաքականության սկզբունքներից: Սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունն ու հանդուժողականության  տարածումը բխում է նաեւ ՄԱԿ-ի «Սեռական կողմնորոշման եւ գենդերային ինքնության» հռչակագրից, որին միացել է նաեւ Հայաստանը»:

Խորհուրդը նաեւ տեղեկացրել է, որ Բայկ Բաբուխանյանը սխալ տեղեկություն է տարածել, թե իբր Ռուսաստանում Բրիտանական խորհրդի գործունեությունն արգելված է: «Ցանկանում ենք տեղեկացնել, որ մինչ օրս Մոսկվայում տեղակայված մեր գրասենյակն ակտիվորեն շարունակում է իր գործունեությունը»,- ասված է Խորհրդի հաղորդագրության մեջ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գագիկ Ծառուկյանի հանձնարարականով այսօր հրավիրվել է կուսակցության քաղաքական խորհրդի արտահերթ հրատապ նիստ.Իվետա Տոնոյան
Այսօր ժամը 22:30-ին հրավիրվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի արտահերթ հրատապ նիստ…
Տեղի է ունցել ՀՅԴ-ԱԺՄ հանդիպումը
Կողմերը համակարծիք են եղել, որ միասնական օրակարգի ձեւավորումն ուղղված է լինելու ապագայի քաղաքականության մշակմանը եւ այլընտրանքային օրակարգ առաջարկելուն...
Արթուր Բաղդասարյանի կուսակցությունը պառակտվում է. հիմնադիր 5 ուժ որոշել է առանձնանալ
«Հայկական վերածնունդ» կուսակցության հիմնադիր 8 կուսակցություններից 5-ը որոշում են կայացրել առանձնանալ...
Մեկ-մեկ էլ թող ծեծեն, ի՞նչ է պատահել. «Ծառուկյան» դաշինքի պատգամավորը դեմ է «Ընտանեկան բռնության կանխարգելման» օրենքին
Եթե խանգարվում է դա, դառնում ենք միասեռական, ու էդ եվրոպական արքուբարքը գալիս է էստեղ….
«Երկիր Ծիրանին» լքած ավագանու անդամները չեն բացառում համագործակցությունը նաեւ ՀՀԿ-ի հետ
Աշխատանքը դեռ առջեւում է, էժանագին շոուներին մասնակցելը մերը չէ…
Րաֆֆի Հովհաննիսյան․ՕՐՕ դաշինքի ուժերը կորոշեն՝ միասին հանդես գալ, թե առանձին
Ես շատ կցանկանայի, որ Գագիկ Ծառուկյանը չլքեր Ազատության հրապարակը մի քանի տարի առաջ, երբ կար հնարավորություն փոխել իրավիճակը, բայց դա նրա որոշումն էր․․․
Ամենաշատ