News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը լրացուցիչ բողոք-պահանջ է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին եւ ՀՀ հատուկ քննչական ծառայությանը՝ իրեն եւ իր դստերը տուժող ճանաչելու մասին:

Ներկայացված բողոք-պահանջում ասվում է.

«Հանցագործություն կատարելու փաստերի առիթով անհապաղ հարուցել քրեական գործ` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված հետեւյալ հանցակազմերով` այն է խոշտանգումը,  իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը, հանցագործության պարտակումը, ապօրինի որոշում կայացնելը եւ անձին ապօրինի ազատությունից զրկելը, ազատ տեղաշարժվելու իրավունքը սահմանափակելը, մարդու եւ քաղաքացու իրավահավասարության խախտելը, մարմնական վնասվածքներ պատճառելը, ընդհուպ մինչեւ ծանր մարմնական վնասվածքներ հասցնելը:

Զարուհի Փոստանջյանին եւ Լիլիթ Դրամփյանին ճանաչել տուժող:

2017թ. մայիսի 14-ին Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող «Երկիր Ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածու, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանին եւ նրա վստահված անձ Լիլիթ Դրամփյանին Երեւանի Նոր Նորքի ոստիկանության բաժնի պետի հրահանգով պատճառվել է ֆիզիկական ուժեղ ցավ եւ հոգեկան ուժեղ տառապանք` դիտավորություն ունենալով պարտակել լայնածավալ ընտրակեղծարարությունը եւ աջակցել Հայաստանի Հանրապետական կուսակցությանը` շարունակել բռնազավթել իշխանությունը: Այս արարքն իր մեջ պարունակում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 309.1. հոդվածով նախատեսված հանցակազմ` խոշտանգում` որը դասվում է պետական ծառայության դեմ ուղղված հանցագործության շարքին:

Այս գործողությունը կատարվել է մի խումբ ոստիկանների կողմից Զարուհի Փոստանջյանի եւ Լիլիթ Դրամփյանի նկատմամբ իրենց ծառայողական եւ հասարակական պարտականությունները կատարելու ժամանակ` լայնածավալ ընտրակեղծարարության փաստերի մասին ահազանգելու, դրանց տեղը մատնանշելու եւ զննությամբ դրանք արձանագրելու պահանջի ընթացքում առաջացրել ծանր հետեւանքներ` Զարուհի Փոստանջյանը եւ Լիլիթ Դրամփյանը ստացել են մարմնական վնասվածքներ, Զարուհի Փոստանջյանը ստացել է սալջարդեր եւ արյունազեղումներ, դիմել է ամբուլատոր բուժօգնության, իսկ Լիլիթ Դրամփյանը ստացել է սալջարդեր եւ ուղեղի ցնցում ու հոսպիտալացվել է: Այս պահին գտնվում են բժշկական հսկողության տակ: Բռնության տեսարանը հեռարձակվել է ուղիղ եթերով մի քանի լրատավամիջոցներով ժամը 13:30-ի սահմաններում, եւ Երեւանի ավագանու ընտրությունների մասնակիցները` ընտրողները, այդ հեռարձակումից ահաբեկված լինելով, չեն մասնակցել ընտրություններին, ինչն ունեցել է լրացուցիչ բացասական հետեւանք եւ ազդել   ընտրությունների անցկացման անհրաժեշտ պայմանների (ազատ, արդար եւ թափանցիկ) վրա, ինչն ամբողջ ընտրական գործընթացը դարձրել է անօրինական:

2017թ. մայիսի 14-ին Երեւանի ավագանու ընտրությունների օրինականությանը հետեւելու`  «Երկիր Ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածու, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը եւ նրա վստահված անձ Լիլիթ Դրամփյանը ահազանգ ստանալով, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի Ավան վարչական շրջանի Աճառյան 22 հասցեում գտնվող շտաբում առկա են լայնածավալ ընտրակեղծարարության փաստեր, շրջայցերի միջոցով փորձել են կանխել հանցագործությունը: Զարուհի Փոստանջյանը, հանդիսանալով օրենսդիր իշխանության ներկայացուցիչ, դիմել է ոստիկանության աշխատակիցներին եւ պահանջել կատարել զննություն` հայտնաբերելու լայնածավալ կեղծարարության փաստերը:

Զարուհի Փոստանջյանի` օրենսդիր իշխանության ներկայացուցչի նկատմամբ, իր ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում, տեղի է ունեցել բռնության գործադրում ոստիկանության աշխատակիցների կողմից` կապված իր ծառայողական պարտականությունների հետ, նա ոստիկանության աշխատակիցներին է ներկայացրել հանցագործության կատարման վերաբերյալ փաստեր ու միջոցներ եւ պահանջել կանխել լայնածավալ ընտրակեղծարարությունը (մատնանշված տեղում հանցագործության վերաբերյալ փաստերը զննությամբ արձանագրելու), սակայն ծանր հանցագործության կատարման կանխման փոխարեն նրա նկատմամբ կիրառվել է բռնություն: Այս արարքն իր մեջ պարունակում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի հոդված 316-ով նախատեսված հանցակազմ` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության գործադրում, որը դասվում է կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործության շարքին:

Զարուհի Փոստանջյանի կողմից մատնանշված տեղում ծանր հանցագործության կատարման վերաբերյալ փաստերի պարտակումը Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների համատեղ գործունեությունն արարք է, որն իր մեջ պարունակում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 334 հոդվածով նախատեսված հանցակազմ` հանցագործության պարտակում` արդարադատության դեմ ուղղված հանցագործություն:

Հայաստանի Հանրապետության ոստիկանության աշխատակիցները  Ոստիկանապետի ապօրինի կայացրած որոշման արդյունքում (անձեռնմխելի անձին բերման ենթարկելու որոշում),  Զարուհի Փոստանջյանին եւ Լիլիթ Դրամփյանին զրկել են ազատությունից, ապօրինաբար սահմանափակվել է ազատ տեղաշարժվելու իրավունքը: Զարուհի Փոստանջյանին բռնության գործադրմամբ ցանկացել են մտցնել ավտոմեքենա եւ տեղափոխել ոստիկանության բաժին, Լիլիթ Դրամփյանին բռնությամբ զրկել են ազատությունից եւ մտցրել ոստիկանական մեքենա եւ տեղափոխել ոստիկանական բաժին: Այս արարքն իր մեջ պարունակում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված հանցակազմ` ապօրինի ձերբակալելը կամ կալանավորելը, ինչպես նաեւ ապօրինի որոշում կայացնելը անձեռնմխելի անձին բերման ենթարկելու վերաբերյալ, որը սահմանափկել է անձի ազատ տեղաշարժվելու իրավունքը: Նշված հանցակազմը դասվում է արդարադատության դեմ ուղղված հանցագործության շարքին:

Հայաստանի Հանրապետության ոստիկանության ներկայացուցիչները, օգտագործելով իրենց պաշտոնական դիրքը, անցնելով իրենց լիազորությունները, խախտել են Զարուհի Փոստանջյանի եւ Լիլիթ Դրամփյանի իրավունքներն ու ազատությունները` կապված նրանց սեռից, սոցիալական ծագումից, աշխարհայացքից, քաղաքական հայացքներից, ինչը վնաս է պատճառել նրանց իրավունքներին ու օրինական շահերին:

Այս արարքն իր մեջ պարունակում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի  143 հոդվածով նախատեսված հանցակազմ` մարդու եւ քաղաքացու իրավահավասարության խախտելը, որը դասվում է մարդու եւ քաղաքացու սահմանադրական իրավունքների ու ազատությունների դեմ ուղղված հանցագործության շարքին:

Վերը թվարկված բոլոր առերեւույթ հանցագործությունները կատարելու արդյունքում ոստիկանության աշխատակիցների կողմից մարմնական վնասվածքներ  են հասցվել Զարուհի Փոստանջյանին եւ Լիլիթ Դրամփյանին, որը դասվում է անձի կյանքի եւ առողջության դեմ ուղղված  հանցագործությունների շարքին»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպայի խորհուրդը կքննարկի Երեւանի ավագանու ընտրությունների մասին զեկույցը
Կոնգրեսի փոխնախագահի գլխավորած պատվիրակությունը Երեւան է այցելել 2017-ին․․․
Դատախազությունը 30 քրգործ է հարուցել ընտրախախտումների վերաբերյալ
Ամփոփ տեղեկատվություն ապրիլի 2-ի ԱԺ եւ մայիսի 14-ի Երեւանի ավագանու ընտրություններում իրավախախտումների քննության ընթացքի եւ արդյունքների մասին…
Քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել էր, որ այն քվեաթերթիկները..
Ձեռքով փակել է հեռախոսի տեսախցիկը եւ փորձել խլել. Լրագրողին խոչնդոտող անձին մեղադրանք է առաջադրվել
Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է ընտրախախտման եւս մեկ դեպքի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը…
Քվեարկված քվեաթերթիկներ են տվել. Ընտրախախտման դեպքով քրգործի նախաքննությունն ավարտվել է
Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար…
Մեզ չլսեցին. Հայաստանի ԿԸՀ-ն չընդունեց Երեւանի ավագանու ընտրությունների դիտորդների բողոքները
Տեղամասային հանձնաժողովները իրավասու են որոշել, թե որքան լուրջ են այս կամ այն խախտումները...
Ամենաշատ