News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը փաստացի անտեսում է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելությունը` վերածվելով կողմի, որի հետ անհնար է բանակցություններ վարել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Խոսելով շփման գծում հրադադարի ռեժիմի վերաբերյալ միջնորդների վերջին հայտարարության մասին` պատգամավորն ասել է. «Ես կարծում եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը վաղուց պետք է հանդես գար հասցեագրված հայտարարություններով: Եւ մենք բազմիցս հայտարարել ենք, որ չհասցեագրված հայտարարություններն ու կողմերի միջեւ հավասարության նշան դնելը խթանում են շփման գծի երկայնքով նոր խախտումները: Այս անգամ, կարծում եմ, երբ Ադրբեջանը կտրականապես հրաժարվեց կատարել Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում իր վրա վերցրած պարտականությունները, վերջնականապես լցրեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների համբերության բաժակը: Եւ, ինչպես ասում են` լավ է ուշ, քան երբեք: Հայտարարությունը հնչեց, եւ այդ հայտարարությունները, կարծում եմ, պետք է հետեւողական լինեն»: Ըստ նրա` դրանց պետք է հետեւեն գործողությունները: «Այսինքն` պետք է շատ հստակ արձանագրվի, որ Ադրբեջանը փաստացի անտեսում է միջնորդական առաքելությունը` դառնալով կողմ, որի հետ անհնար է բանակցություններ վարել: Ըստ էության, Ադրբեջանի առջեւ պետք է դրվի հետեւյալ հարցը` արդյոք նա խաղաղ կարգավորման կողմնակից է, թե ոչ: Եւ եթե ոչ, բնականաբար, միջազգային հանրությունը պետք է դատապարտի ու ճնշում գործադրի Բաքվի վրա նրան բանակցային գործընթաց վերադարձնլու համար», - նշել է Ռուստամյանը: Նա հավելել է, որ բնականաբար, ակնհայտ է միջազգային նորմերին Ադրբեջանի վերապահումով մոտեցումը: «Ադրբեջանը սուլթանություն է դարձել, որը պատրաստ չէ բանակցությունների եւ որը թքած ունի միջազգային նորմերի վրա», - ընդգծել է ՀՅԴ խմբակցության ղեկավարը:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դատապարտել են ղարաբաղյան հակամարտության գոտու շփման գծում հրադադարի ռեժիմի վերջին խախտումները եւ կողմերին կոչ են արել անհրաժեշտ քայլեր ձեռնարկել՝ հակամարտության գոտում իրադրության հետագա սրումը կանխելու համար:

«Բազմաթիվ հավաստի աղբյուրներից հավաքված տեղեկատվության համաձայն՝ Ադրբեջանը մայիսի 15-ին շփման գծում հրթիռ է արձակել՝ ոչնչացնելով ռազմական տեխնիկա։ Մայիսի 16-ի երեկոյան եւ հաջորդ օրը հայկական զինված ուժերը պատասխանել են տարբեր տրամաչափի ականանետային կրակահերթերով։ Երկու կողմերի նման գործողությունները հրադադարի ռեժիմի զգալի խախտում եւ տագնապի առիթ են»,- ասված է եռանախագահների հայտարարությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ