News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Անցած տարվա հուլիսի 19-ին ոստիկանության մեքենայի ապակին կոտրելու հրահանգներ տալու մեջ մեղադրվող՝ Հայաստանի «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանն այսօր՝ մայիսի 22-ին, դատարանում հայտարարեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում:

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի դատարանում Անի Զախարյանը պատմեց, որ դեպքի օրը ժամը 19:00-ի սահմաններում գնացել է Խորենացի փողոց, որտեղ հանդիպել է ցուցարարներին, որոնք խնդրել են իրեն ելույթով հանդես գալ:

«Ես եկել եմ տուն, վերցրել բարձրախոսս ու մեքենայով գնացել այնտեղ: Բարձրախոսով ես ընդամենը մեկ անգամ ելույթ եմ ունեցել, ասել եմ, որ պետք է գործենք Սահմանադրությանը համաձայն, չպետք է թույլ տանք արյունահեղություն: Շատ լավ ճանաչելով «Նախախորհրդարանին» եւ «Հիմնադիր խորհրդարանին»՝ ես քաղաքական հոտառությամբ զգում էի, որ ինչ-որ բան կարող է լինել, դրա համար եմ նման կոչ արել: Այնուհետեւ հեռացել եմ եւ կանգնել իմ մեքենայի կողքին՝ բարձրախոսս ուսիս գցած, իսկ խոսափողն ինքնաբերաբար բերանիս մոտ պահած»,- ասաց Անի Զախարյանը:

Ամբաստանյալը նշեց, որ երբ ինքն իր մեքենայի մոտ կանգնած է եղել, տեսել է, որ ոստիկանական մեքենա է մոտենում հավաքված ժողովրդին, ապա քիչ անց հեռանում: Թե ինչու էր այդ մեքենան հեռացել, Անի Զախարյանի խոսքով, իր համար էլ էր զարմանալի:

«Ես չհասկացա ոչինչ... հետո 1,5-2 ամիս անց ինձ զանգում է քննիչն ու ասում, որ ես այդ օրը հրահանգ եմ տվել, որ մեքենայի ապակին կոտրեն, բայց ես նույնիսկ չեմ իմացել, որ այդ օրը մեքենայի ապակի է կոտրվել: Մի՞թե այդքան անխոհեմ պետք է լինեի, որ նման կոչ անեի»,- ասաց նա:

Անի Զախարյանը ցուցմունքի վերջում կարծիք հայտնեց, որ այս ամենի հետեւում հնարավոր է՝ կանգնած լինի ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, որի գործունեությունն ինքը միշտ քննադատել է:

Ըստ մեղադրական եզրակացության` Անի Զախարյանը հուլիսի 19-ին ժամը 20-ի սահմաններում Երեւանի Խորենացի եւ Քրիստափոր խաչմերուկում ինքնաբուխ հանրահավաքի ընթացքում բարձրախոսով հնչեցրել է կոչեր եւ դրդել մի խումբ ինքնությունները չպարզված անձանց կոտրել եւ վնասել այդ պահին հիշյալ խաչմերուկում իր ծառայողական պարտքը կատարող ոստիկանության մեքենան, որի մեջ եղել են ոստիկանության ծառայողներ:

Անի Զախարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-185-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, այն է` ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելուն կամ վնասելուն դրդելը, որը կատարվել է՝ կապված անձի կամ նրա մերձավորի կողմից իր ծառայողական կամ հասարակական պարտքը կատարելու հետ: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ