News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ավստրո-հայկական մշակութային ընկերության նախագահ Ռազմիկ Հարությունյան-Թամրազյանցը կարծում է, որ ավստրիացի գործարարները Հայաստանում շատ ներդրումներ չեն կատարում, քանի որ Հայաստանը փոքր երկիր է:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Ռազմիկ Հարությունյան- Թամրազյանցը հիշեցրեց, որ երկու երկրների միջեւ տնտեսական կապը զարգացնելու ուղղությամբ Երեւանում տեղի էր ունեցել տնտեսական համաժողով, որին մասնակցել են Ավստրիայից ժամանած գործարարներ, իսկ Ավստրիական ավիաուղիներն էլ շաբաթական մի քանի անգամ չվերթներ է իրականացնում:

«Այս կերպ պայմաններ են ստեղծվում երկու երկրների գործարարների համար: Պետք է հիշել նաեւ Ավստրիայի նախկին նախագահի այցը Հայաստան: Եվ Ավստրիան, եւ Հայաստանը փոքր երկրներ են, սահմանափակ հնարավորություններով, սա չպետք է մոռանալ: Այսօր գործում է նաեւ հայ-ավստրիական տնտեսական ակումբ, որը քայլեր է ձեռնարկում երկու երկրների միջեւ տնտեսական կապն ամրապնդելու համար»,- ասաց նա:

Ավստրիայի հայ համայնքի ներկայացուցչի խոսքով, Հայաստանում ներդրումներ չեն կարողանում անել նաեւ Ավստրիայում բնակվող հայերը, քանի որ նրանցից քչերն են բիզնեսով զբաղվում եւ առհասարակ այնտեղ միլիոնատեր հայեր չկան:

Նշենք, որ Ավստրիայում ոչ պաշտոնական տվյալներով այժմ ապրում է 6 հազար հայ: Ի դեպ, 90-ականների սկզբին նրանց թիվը եղել է շուրջ 3 հազար 5 հարյուր:

«Ավստրիայում ապրելը դժվար է, պետք է մասնագետ լինես, որ կարողանաս աշխատանք գտնել: Երեւի սա է պատճառը, որ վերջին 25 տարիներին հայերի թիվն Ավստրիայում ավելացել է ընդամենը 2 հազարով»,- ասաց Ռազմիկ Հարությունյան-Թամրազյանցը, որը նաեւ Հայաստան համահայկական հիմնադրամի Ավստրիայի տեղական մարմնի ատենապետն է:

Հիշեցնենք, որ 2014թ. Հայաստանում տեղի էր ունեցել հայ-ավստրիական տնտեսական համաժողով, որի նպատակն էր ավստրիացի գործարարներին ծանոթացնել Հայաստանում բիզնես ներդնելու պայմաններին: Դեռեւս այն ժամանակ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ավստրիայի Հանրապետության Եվրոպայի, ինտեգրացիայի եւ արտաքին գործերի դաշնային նախարար Սեբաստիան Կուրցը հայտարարել էր, որ Ավստրիան հետաքրքրված է Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունները զարգացնելու հարցում, իսկ այդ հարաբերություններում առանձնակի տեղ կարող է ունենալ էներգետիկ համագործակցությունը: Վերջին տարիներին իհարկե երկու երկրների միջեւ հարաբերությունները խորացել են, սակայն մեծ մասամբ քաղաքական, ոչ թե տնտեսական:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ