News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

 Մուրոմսկի քաղաքային դատարանը վճիռ է կայացրել 73-ամյա կրկնահանցագործ խաբեբա Վերա Պենդոնենի գործով։ Նրան մեղավոր են ճանաչել մոգական ծեսեր անցկացնելու պատրվակով ավելի քան երեք միլիոն ռուբլի առեւանգելու մեջ, հայտնում է т Newsru-ն։

Դատարանը Վերա Պենդոնենին ազատազրկել է 7․5 տարով։ Նա իր պատիժը կրելու է ընդհանուր ռեժիմի գաղութում։ Դատարանը նաեւ բավարարել է վնասի փոխհատուցման մասին քաղաքացիական հայցերը։

Ֆիննական ազգանունով գնչուհի Վերա Պենդոնենը հարուստ քրեական կենսագրություն ունի։ 15 տարրիների ընթացքում վհուկը «շրջագայում էր» Ռուսաստանում, բազմիցս հայտնվելով իրավապահների ու մամուլի ուշադրության կենտրոնում։

Պարզվել է, որ վհուկն իր հաճախորդներից գումար ու արժեքավոր իրեր էր ստանում, որոնք իբրեւ պետք էին հիվանդությունները բուժող «մոգական ծիսակատարությունների» համար։ Վերա Պենդոնենի դյուրահավատ հաճախորդներից մեկը իր ծանր հիվանդության բուժումը նրան էր վստահել ու դրա հետեւանքով հաշմանդամ դարձել։ Մյուսները ոչ ավանդական մեթոդներով բուժման համար իրենց կյանքով են հատուցել։

Կինը, որը իրեն բուժակ ու «սպիտակ շողի մագիստրոս» էր անվանում, վստահեցնում էր, որ բուժումից հետո կվերդարձնի  բոլոր թանկարժեք իրերը։ Սակայն երբ հաճախորդները փորձում էին հետ ստանալ իրենց իրերը՝ Պենդոնենն արդեն անհետացած էր լինում։

Նշենք, որ Կարելիայում Պենդոնենը լեգալ էր գործում, չինովնիկներից ստանալով մասնավոր ձեռներեցի վկայագիր՝ «ոչ ավանդական մեթոդներով ծառայություններ մատուցելու համար»։ Մի անգամ Պենդոնենին են դիմել ուղեղի քաղցկեղով հիվանդ տղայի ծնողները։ Նա մինչեւ տղայի մահանալը հույս էր տալիս ծնողներին, իսկ հետո չէր վերադարձրել գումարը

«Սպիտակ» կախարդանքի սեանսի պաշտոնական արժեքը կազմում էր 200 ռուբլի։ Իրականում հուսահատ հաճախորդները 5-100 հազար ռուբլի էին վճարում։ Իսկ Պետրոզավոդսկից մի բիզնես լեդի 20 000 դոլար էր փոխանցել կախարդուհուն՝ անձնական կյանքում անհաջողությունների շղթային վերջ տալու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ