News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլըին առեւանգողները ոստիկանական համազգեստով են եղել։ Այս մասին հաղորդում է contact.az-ը՝ վկայակոչելով փաստաբան Նեյմաթ Քերիմլիին։

Նրա խոսքով, երբ Մուխթարլըն տուն է վերադարձել, հանկարծակի նրա առջեւ ավտոմեքենա է հայտնվել, որից ոստիկանական համազգեստով երեք անձինք են դուրս եկել։ Նրանց հետ եւս մեկն է եղել՝ քաղաքացիական հագուստով։ Նրանք Մուխթարլըին ուժով նստեցրել են Opel մակնիշի ավտոմեքենան եւ ծեծի ենթարկել։ Նեյմաթ Քերիմլին ասել է, որ ադրբեջանցի լրագրողին դուրս են բերել Թբիլիսիից, հետո գլխին պարկ անցկացրել ու կապել ձեռքերը։ Որոշ ժամանակ անց նրան մեկ այլ ավտոմեքենա են տեղափոխել։

Մուխթարլըին ավտոմեքենայից դուրս են բերել արդեն Ադրբեջանի տարածքում։ Նա ճանաչել է սահմանապահ ոստիկանության վարչության բաժանմունքը։ Հետո Ջերո անունով ինչ-որ մեկին ասել են, թե Աֆղան Մուխթարլըն արդեն իրենց ձեռքում է։ Հաջորդ օրը նրան Բաքու են տարել։ Երեկոյան գործ է հարուցվել, եւ գործընթացում ներգրավվել են փաստաբանները, նշել է իրավաբանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը խստորեն դատապարտել է Ադրբեջանին ակտիվիստի ձերբակալության համար
Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանի կառավարությանը հարգել բոլորի մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ներառյալ նրանց, ովքեր օգտվում են խոսքի ազատությունից...
Ամերիկացի կոնգրեսականները նախատեսում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել
Օրինագիծը կոչ է անում Բայդենի վարչակազմին ԱՄՆ օրենսդրության շրջանակում 180 օրվա ընթացքում որոշում կայացնել անձանց այս խմբի դեմ պատժամիջոցների մասին, ներառյալ «Մագնիտսկու օրենքը»
Կովկասում Ադրբեջանի կողմից ավտորիտար ագրեսիայի ավելացման ակնհայտ հնարավորություն կա. Freedom House
Freedom House-ը նշել է, որ Բաքուն ճանապարհ է հարթել սեպտեմբերյան հարձակման համար...
Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստին դատապարտել են 6 տարվա ազատազրկման թմրանյութերի գործով
Բաքվի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր ակտիվիստին...
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Մենք պետք է վճռական անհամաձայնություն հայտնենք Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին. ԱՄՆ պետդեպարտամենտ
Վճռական անհամաձայնություն Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին...
Ամենաշատ