News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Բանակցությունները անցել են բարեկամական ու կառուցողական մթնոլորտում»,- արձանագրել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ հիշեցնելով, որ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի այցելությունն անցնում է երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների սահմանման 25-րդ ու բարեկամության ու համագործակցության մասին պայմանագրի ստորագրման 15-րդ տարեդարձին։ Նախագահը նշել է, որ հայ- տաջիկական հարաբերությունները դարերի պատմություն ունեն, ու դրանք միշտ եղել են բաց ու վստահալի։

Հանդիպման ընթացքում կողմերը մանրակրկիտ դիտարկել են երկկողմանի համագործակցության մասին պայմանագրի ընթացիկ վիճակը, հարաբերությունների զարգացման հեռանկարները, նշել են հարաբերությունների զարգացման ուղղություններն ու խնդիրները։ Սարգսյանի խոսքով, հայկական կողմը բարձր է գնահատում կապերի զարգացման միտումները, որոնք գրանցվել են վերջին ժամանակաշրջանում։ «Այդ ամենն արտացոլվել է ընդունված փաստաթղթերի տպավորիչ փաթեթում ու համատեղ հայտարարության մեջ»,- նկատել է նախագահը, հավելելով, որ կողմերը մտադիր են ակտիվացնել քաղաքական երկխոսությունը։

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային ու միջազգային հարցեր, փոխգործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակում՝ առաջին հերթին ԱՊՀ-ի ու ՀԱՊԿ-ի։ Բանակցությունների շրջանակում նորից հաստատվել է Հայաստանի դիրքորոշումը հակամարտությունների խաղաղ կարգավորման հարցում՝ միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության դրույթների, ուժի կիրառման ու դրա կիրառման սպառնալիքի անթույլատրելիության, տարածքային ամբողջականության, ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա։ Շեշտվել է լարվածության էսկալացիա թույլ չտալու , ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում բանակցությունների առաջ մղման համար պայմանների ստեղծման կարեւորությունը, շեշտադրվել է ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների ջանքերին աջակցելու կարևորությունը։

Նախագահի խոսքով, հանդիպման ընթացքում դիտարկվել են առեւտրա- տնտեսական աջակցության գործնական ասպեկտները ՝ շեշտադրելով բարձր տեխնոլոգիաները։ Որոշվել է կառավարություններին հանձնարարել ակտիվացնել գործունեությունը այդ ուղղությամբ։ «Ուրախալի է, որ երկարատեւ ընդմիջումից հետո իր աշխատանքն է վերսկսել առեւտրա-տնտեսական համագործակցության հարցերով հանձնաժողովը», - նկատել է նախագահը։ Նա նաեւ հիշեցրել է, որ Տաջիկստանի նախագահի այցի շրջանակում անցնում է բիզնես ֆորում։ Նախագահը առանձնապես նշել է ուղիղ ավիահաղորդակցություն բացելու կարեւորությունը ու հայտնել հայկական կողմի պատրաստակամությունը՝ տաջիկ գործընկերներին մի շարք արտոնություններ տրամադրելու հարցում։ Նախագահի խոսքով, Հայաստանի ու Տաջիկստանի միջեւ երկկողմանի հարաբերությունները նոր մակարդակ են դուրս գալիս։

Նշենք, որ Էմոմալի Ռահմոնի այցելության շրջանակում ստորագրվել են մի շարք փաստաթղթեր տարբեր ոլորտներում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ