News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնի գլխավորած պատվիրակությունը հունիսի 15-ին  այցելեց Մերգելյանի անվան ինստիտուտի ազատ տնտեսական գոտում գործող «Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքս» ՍՊ ընկերության («Technology and Science Dynamics» (TSD) ընկերության արտադրամաս:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ռահմոնին ուղեկցել են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, նախարարի տեղակալներ Արման Խաչատրյանն ու Բորիս Դեմիրխանյանը:

Էմոմալի Ռահմոնը շրջայց կատարեց ընկերության արտադրամասում, որի ընթացքում ընկերության հիմնադիր տնօրեն Վահան Շաքարյանը ներկայացրեց ընկերության արտադրանքը և գործունեության շրջանակը: Նախագահն ականատես եղավ հայկական հեռախոսների ու պլանշետների արտադրության գործընթացին:

Հանդիպումն ուղղված էր համագործակցության հնարավոր եզրեր գտնելուն և Հայաստանի ու Տաջիկստանի միջև երկկողմանի հարաբերությունները նոր մակարդակի բերելուն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ