News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ մեղադրվող Արարատ Խանդոյանն այսօր` հունիսի 27-ին,  Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հանդես եկավ պաշտպանական ճառով: Նա իր ճառում նշեց, որ իր դեմ հարուցված քրեական գործը շինծու է եւ դատավորն ու դատախազը կարծես «հոլիվուդյան ֆիլմի սցենարով գրված քրեական գործի մրցանակի համար  են պայքարում»:

«Եվ դատարանը, եւ դատախազը կոտորում են իրենց, թե որ մեկը կշահի մրցանակը, սակայն, ասեմ, որ ստրուկները միշտ մնում են ստրուկ, քանի որ ոչ ոք իրենց հետ հաշվի չի նստում, նրանց միայն հրամաններ են տալիս: Երկու ոստիկանները, որոնք իմ դեմ ցուցմունք են տվել`ստել են»,-ասաց նա:

Արարատ Խանդոյանն անդրադառնալով «Սասնա ծռեր»  խմբի անդամների գործողություններին, նշեց, որ նրանք այդ քայլին են գնացել` ելնելով օրվա հրամայականից: Նա նշեց, որհույս չունի, որ դատարանը արդարացման որոշում կկայացնի, քանի որ այն ծառայում է իշխանություններին:

Նա իր վերջին խոսում նշեց`«Ազատություն քաղբանտարկյալներին, «Սասնա ծռերին», իսկ ռեժիմին` մահ»:

 Արարատ Խանդոյանը դատարան էր եկել գլխարկով, դատարանը նրան զգուշացրեց հանել այն, սակայն, նա հրաժարվեց:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, դատավճիռը կհրապարակվի այսօր, ժամը 15:00-ին:

Նշենք, որ Արարատ Խանդոյանի համար մեղադրող դատախազ Հայկ Պետրոսյանը պահանջել էր 4 տարվա ազատազրկում:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Արարատ Խանդոյանը 2016թ. հուլիսի 20-ին Երեւանում տեղի ունեցած հասարակական անվտանգությունը վտանգած բռնությամբ, ջարդելով, գույք ոչնչացնելով եւ վնասելով արտահայտված զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն է գործադրել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ` ձեռքերով եւ ոտքերով հարվածներ է հասցրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցներին, քաշքշել եւ փորձել է խլել ոստիկանության ծառայողի վահանը:

Խանդոյանը կալանքի տակ է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ