News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«Ես այլ՝ ամբողջական տեղեկություն ունեմ, որ Ստյոպա Սարֆարյանն ու ՕԵԿ ղեկավարությունը այդ օրը «Յարխուշտա» եւ «Սարի սիրուն իմ յար ջան» են պարել, ու նմանատիպ այլ պարեր»,-նոյեմբերի 30-ին հրավիրված ասուլիսում  կատակի տոնով հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը՝ անդրադառնալով մամուլում  տեղ գտած հրապարակմանը, ըստ որի խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանին «վերբովկա» են անում՝ առաջարկելով անդամագրվել ՕԵԿ-ին եւ այդ նպատակով մի քանի օր առաջ նա հրավիրվել է «Շիրակ» ռեստորան:

Մարտիրոսյանը հիշեցրեց, որ Ստյոպա Սաֆարյանի՝ «վերբովկա» լինելու մասին կեղծ տեղեկությունները նոր չէ, որ դրվել են շրջանառության մեջ: «Շատ հետաքրքիր է քաղաքական զիգզագները՝ Սաֆարյանի ՕԵԿ-ում հայտնվելու հետ կապված. ՀԱԿ-ից սկսեց, ու ոնց որ թե շարունակում է «Օրինաց»-ով»,-հայտարարեց Մարտիրոսյանը՝ հավելելով. «Իրականում սա հերյուրանք է: Այսօր առավոտյան ես հանդիպել եմ Սաֆարյանին, ինքը բավականին լավ տրամադրության մեջ էր»: Ըստ Մարտիրոսյանի՝ խմբակցության անդամները բավական երկար ճանապարհ են անցել «եւ քաղաքական տարաձայնություններ էլ այս թիմում գոյություն չունեն»:

NEWS.am-ի հարցին, թե չե՞ք բացառում, որ նման լուրերը հենց ՕԵԿ-ն է դնում շրջանառության մեջ, Մարտիրոսյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ ՕԵԿ-ին սա լավ դրության մեջ դնի: Այս հրապարակումով կարծես հարված է հասցվում նաեւ հենց ՕԵԿ-ին այն առումով, որ ՕԵԿ-ը կադրերի հսկայական պակաս ունի եւ այստեղից այնտեղից փորձում է կադրեր հավաքել»: Պատգամավորի կարծիքով՝ նման լուրերի տարածման հեղինակները նրանք են, ովքեր խնդիր ունեն հեղինակազրկել «Ժառանգությանը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շարժումը փողոցում լինելու է, առաջիկա ամիսներին հրապարակը չենք լքելու, լինելու ենք օրակարգ թելադրողը. Բագրատ Սրբազան
Քաղաքական բոլոր լուծումները քննարկվում են, բոլոր հնարավոր տարբերակները սեղանի վրա են…
Պայքարն ավելի ներառական ու ընդգրկուն է դառնալու. Բովանդակությունը մնացել է նույնը՝ իշխանության հեռացում. Բագրատ Սրբազան
Այլեւս որեւէ լեգիտիմություն չունեցող իշխանությունն արյունատենչ, արյունի ձգտող…
«Հրապարակ». Տեղը գաղտնի են պահում, որ սրբազան շարժումը հանկարծ «չհարամի»
Սակայն այս անգամ նաեւ ԱԺ ՔՊ խմբակցության բոլոր պատգամավորներին են հրավիրել։ Իշխանական աղբյուրների,...
«Ժողովուրդ». Պատվերով քրգործեր՝ այլախոհների դեմ. քննչական կոմիտեն ՔՊ-ականների հանցանքները չի տեսնում
Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ Գլխավոր դատախազությունը ՔՊ խմբակցության քարտուղար...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հայկական սրբությունների դեմ հերթական ոտնձգությունն է արել
Եկեք ամեն մեկի վզից մի խաչքար կապենք, ասենք՝ քարշ տվեք, երեխեք, սա ձեր առաքելությունն է․․․ Մեծ խաչքարեր...
«Իրավունք». Ի՞նչ է ակնկալում իշխանությունն իրականում ՀԱՊԿ-ին հաթաթա տալով
«Սառեցված» կարգավիճակն էլ երկար ձգել չի լինի, կգա մի պահ, եթե այդ ուղերձ հայտարարությանը հստակ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ