News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Սեփական սադրանքի հետեւանքներն արդարացնել փորձելիս ադրբեջանական պաշտոնական, հավասարապես նաեւ ոչ պաշտոնական, սակայն պետական մարմինների ուղղակի ցուցումներով աշխատող կառույցները շարունակում են ապատեղեկատվություն տարածել, փաստերը խեղաթյուրել, իսկ միեւնույն ժամանակ հրաժարվել սեփական խոսքից եւ հրապարակումներից:

Հուլիսի 5-ին ադրբեջանական haqqin.az լրատվական գործակալությունը, ի թիվս այլ հաղորդագրությունների, հրապարակել էր այն մասին, որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկը «հետաքննություն է սկսում», այնուհետեւ հայտնել էր, որ դեսպան Կասպրշիկն «այցելել է 2-ամյա Զահրայի եւ նրա տատիկի զոհվելու վայրը»:

Այս կապակցությյամբ NEWS.am-ի թղթակիցը ԵԱՀԿ քարտուղարություն էր դիմել հարցով, թե արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ են այդ տեղեկությունները: Կասպրշիկի վարչության պաշտոնական պատասխանում հաղորդվում է, որ «Ադրբեջանական կողմի խնդրանքով եւ հետեւելով դեսպան Կասպրշիկի ցուցումներին, որը Վիեննայում է Մինսկի խմբին տեղեկացնելու նպատակով, հուլիսի 5-ին գյուղ է մեկնել գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի մեկ դաշտային օգնական, միեւնույն ժամանակ մյուս օգնականը միջադեպի հետեւանքով տուժած հակառակ կողմ է ուղեւորվել, շփման գծի հատված: Գրասենյակը հետաքննություն կատարելու մանդատ չունի, սակայն 2 դաշտային օգնականները կարողացել են իրավիճակին տեղում ծանոթանալ»: Կասպրշիկի վարչության պատասխանը բառացի է մեջբերված:

Ինչպես երեւում է լուսանկարից, սեւը սպիտակի վրա գրված է` «ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հետաքննություն է վարում»: NEWS.am-ի հրապարակումից եւ միջազգային հանրությանը ապատեղեկացնելու փորձի փաստի բացահայտումից հետո, Բաքվում մտափոխվել են` պարզաբանելով, որ «Կասպրշիկ» ասելով` նկատի են ունեցել դաշտային օգնական Գենադի Պետրիկին: Ըստ որում` Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիեւը լավագույն կիրառման արժանի համառությամբ շարունակում է պնդել, որ դաշտային օգնականը Ալխանլու գյուղ է այցելել` «այնտեղ սեփական հետաքննություն անցկացնելով»: Հարեւան երկրի «պոլիգլոտների» համար ներկայացնենք անգլերեն տեքստի բնօրինակից քաղվածք. «The Office does not have the mandate to investigate, but both field assistants were able to get acquainted with the situation on the spot».

Որպես հայ զինծառայողների «վայրագությունների» վերջնական «եզրահանգում» այն հանգամանքն է ներկայացվում, իբր Ալխանլու գյուղը շփման գծից մեկ կիլոմետր հեռավորության վրա է: Իսկ հրապարակման հեղինակներին հայտնի՞ է, թե ինչ հեռավորության վրա էր գտնվում Լեռնային Ղարաբաղի Թալիշ գյուղում Խալափյանների ընտանիքի տունը: Տուն, որտեղ ներխուժած ադրբեջանցի բարբարոսները դաժան հաշվեհարդար տեսան երեք տարեց մարդկանց նկատմամբ: Չենք մտաբերում, որ Ադրբեջանի Հանրապետության իրավասու ծառայությունները գոնե որեւէ հետաքննություն են կատարել, ճիշտ ինչպես դպրոցի գնդակոծման, երեխաների զոհվելու ու վիրավորվելու, հայ ողջ եւ զոհված զինծառայողների գլխատման ու անարգման փաստերով: Հակառակը` առանձնապես «աչքի ընկածներին» այդ պետության առաջին դեմքը անձամբ է շնորհակալություն հայտնել:

Ոչ մի կասկած չի հարուցում, որ ադրբեջանական լրատվամիջոցում հրապարակված նյութը այլ գերատեսչությունում է գրվել, այլապես հեղինակը գոնե նեղություն կկրեր ծանոթանալու  սեփական լրատվամիջոցի հրապարակումներին` ուրիշներին անուշադրության մեջ մեղադրելու փոխարեն:

Վերջում նշենք, որ ղարաբաղյան աղբյուրների տեղեկացմամբ` ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Օգնեն Յովիչը տեղում իրավիճակին ծանոթանալու համար հուլիսի 5-ին Լեռնային Ղարաբաղում այցելել է ադրբեջանական ԶՈւ-ի գնդակոծման վայրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ