News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բաքուն եւ Անկարան նախկինի պես արգելափակում են Աբխազիայով անցնող ճանապարհը բացելու գաղափարը, իսկ Վրաստանը նրանցից շատ է կախված՝ այլ բան պնդելու համար։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ՌԴ գիտությունների ակադեմիայի հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Կրիլովը՝ ի պատասխան այդ թեմայի շուրջ ՌԴ-ի եւ Վրաստանի միջեւ բանակցությունները մեկնաբանելու խնդրանքի։ 

Նրա խոսքով՝ ճանապարհը բացելու եւ շվեյցարական մաքսայինի շուրջ բանակցությունները Ռուսաստանի հետ սահմանին գոյության իրավունք ունեն։ Տեխնիկական հարցերով՝ կարելի է ինչ-որ բանի հանգել, սակայն սկզբունքային խոչընդոտներն այլ հարթության վրա են գտնվում։ Գաղափարն արմատախիլ են անում Ադրբեջանն ու Թուրքիան։

«Վրաստանն արդեն կողմ է հանդես եկել ճանապարհի բացմանը, բայց շատ է կախված արեւմտյան եւ արեւելյան հարեւաններից՝ նրանց ճնշմանը դիմակայելու համար։ Բաքվի եւ Անկարայի՝ դրան  խոչընդոտելու գլխավոր պատճառն ակնհայտ է՝ Հայաստանի շահերը։ Աբխազիայով եւ Հարավային Օսիայով անցնող երթուղիները կամրապնդեն նրա կապը Ռուսաստանի հետ եւ այն ավելի կայուն կդարձնեն (այժմ այն կախված է վրաց-ռուսական սահմանին՝ Վերին Լարսում եղանակային պայմաններից)։ Տեխնիկական հարցերը կարող են կրկին քննարկվել, բայց միեւնույն է Բաքուն եւ Անկարան «ոչ» կասեն։ Նրանք շատ մեծ ազդեցություն ունեն Վրաստանի վրա՝ էներգակիրների մատակարարումներ, ռազմական համագործակցություն, ներդրումներ»,-ասաց Կրիլովը։

Փորձագետի կարծիքով՝ հենց այդ պատճառով 2012 թվականին չիրագործվեց Պաատա Զաքարեիշվիլիի նախաձեռնությունը (այդ ժամանակ Վրաստանի վերաինտեգրման նախարարի)։ Քննարկումների դադարեցման պաշտոնական այլ պատճառ նշվեց, բայց իրականում Բաքուն հասկացրեց, որ նման բան թույլ չի տա, եւ Թբիլիսիի համար հետեւանքները կարող են շատ լուրջ լինել։ «Ինչ վերաբերում է ռուսական կողմին, Մոսկվան միշտ կողմ է եղել։ Առանց չափազանցության՝ ճանապարհները բացելը բոլոր գերատեսչությունների երազանքն էր, որոնք վարում էին այդ բանակցությունները»,-հավելեց Ալեքսանդր Կրիլովը։ 

Հիշեցնենք, որ Պրահայի բանակցություններում Ռուսաստանն ու Վրաստանը պայմանավորվել են «Առեւտրային միջանցքների մասին» 2011 թվականի համաձայնագրի իրագործման շուրջ։ Սակայն  տարածվել է Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ կապերի հարցով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հայտարարությունը, համաձայն որի՝ Հայաստանը չպետք է Աբխազիայի միջանցքի բացման հետ հույսեր կապի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Ամենաշատ