News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Լեհաստանի խորհրդարանն օրինագիծ է ընդունել, որը պատգամավորներին եւ արդարադատության նախարարին իրավունք է վերապահում դատավորներ նշանակել առանց դատական համակարգի ներկայացուցիչների հետ խորհրդակցելու, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը: 

Օրինագծի դեմ են հանդես եկել ընդդիմադիր կուսակցությունները եւ իրավապաշտպանները: Օրենսդրական այս նախաձեռնության քննադատների կարծիքով` առաջարկվող նորամուծությունները խախտում են իշխանությունների տարանջատման սահմանադրական սկզբունքները:

Լեհաստանում իշխող «Իրավունք եւ արդարություն» կուսակցությունը, որը հանդես է գալիս նոր օրենքի ընդունման օգտին, պնդում է, որ բարեփոխումն անհրաժեշտ է ներկայիս դատական համակարգի կոռումպացվածության պատճառով: Կուսակցության ներկայացուցիչները պնդում են, որ Լեհաստանում դատավորները, փաստորեն, սպասարկում են միայն վերնախավի շահերը:

Արդարադատության նախարար Զբիգնեւ Զեբրոն այս շաբաթ ավելի վաղ հայտարարել էր, որ փոփոխություններն անհրաժեշտ են, քանի որ դատավորների նշանակման գոյություն ունեցող համակարգը չի համապատասխանում ժողովրդավարության սկզբունքներին:

Օրենք դառնալու համար օրինագիծը պետք է ստորագրի երկրի նախագահ Անջեյ Դուդան: Նախագահը նախկինում չի խոսել օրենքի վրա վետո դնելու ծրագրերի մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ