News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը կդառնա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպման գլխավոր կազմակերպիչը, որը պետք է տեղի ունենա մինչեւ տարեվերջ։ Այս մասին հաղորդում է «Իզվեստիա» պարբերականը՝ վկայակոչելով ՌԴ արտաքին գործերի նախարարության աղբյուրին։

«Մոսկվան դարձել է այդ հարցում գլխավոր միջնորդը, քանի որ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի՝ Երեւանին եւ Բաքվին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելու մյուս համանախագահների (Ֆրանսիա եւ ԱՄՆ) փորձերը հաջողությամբ չեն պսակվել»,-նշվում է հոդվածում։

ՌԴ ԱԳՆ-ում աղբյուրի խոսքով, որը ծանոթ ղարաբաղյան հարցի կարգավորման ընթացքին՝ Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը կազմակերպելու հարցերով զբաղվում է Մոսկվան։

«Դրան միայն մենք ենք մասնակցում։ Ֆրանսիացները փորձեցին Երեւանին եւ Բաքվին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնել, սակայն դա ոչ մի օգուտ չտվեց։ Իսկ երկխոսությունը սկզբունքային նշանակություն ունի։ Հենց դրա շնորհիվ տարածաշրջանում լայնածավալ պատերազմ չի սկսվել։ Սակայն կողմերի նպատակներն ու տեսլականները նախկինի պես տարբեր են»,-հստակեցրել է զրուցակիցը։

Պարբերականւը հիշեցրել է, որ ավելի վաղ ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը բանակցություններ է վարել հայ եւ ադրբեջանցի գործընկերների հետ։ Այնտեղ էլ հնչել է պետությունների նախագահների հանդիպումը կազմակերպելու առաջարկությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ