Հանուն Հայաստանի ոչ ոք «սանիտարական շղթա» չի կազմակերպի։ Այս մասին հուլիսի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ռուսաստանցի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը՝ խոսելով Ադրբեջանին մատակարարվող ռուսական սպառազինության մասին։
Այո, նրա խոսքով Ռուսաստանի՝ Ադրբեջանին զենքի նոր մատակարարումները տագնապալի փաստ են։ «Չէ՞ որ պատերազմից հետո ամենաբարձր մակարդակում ընկալվեց, որ Ադրբեջանին նման մատակարարումները խախտեցին ուժերի հավասարակշռությունը, որը պետք է ուղղել։ Եվ դրան հետեւեցին Հայաստան զենքի մատակարարումները»,-նշեց Միհրանյանը։
Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, նկատեց նա։ «Եվ դրա շրջանակում հետեւում են, որ տարածաշրջանում ուժերի լուրջ անհավասարակշռություն չլինի»,-ընդգծեց Անդրանիկ Միհրանյանը։