News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հունգարացի մաթեմատիկոսը հանգել է այն եզրակացության, որ «Գահերի խաղը» սերիալում գլխավոր «հաղթողը» ոչ թե հանդիսատեսի սիրելի Թիրիոն Լանիսթերն է դառնալու կամ էլ ինտրիգների սիրահար Փիթեր Բեյլիշը, այլ Տեոն Գրեյջոյը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Կարծում եմ ոչ միայն ինձ է հետաքրքրում,կմահանան արդյոք սիրելի հերոսները նոր եթերաշրջանում, եւ ով ողջ կմնա մինչեւ հաջորդ եթերաշրջան։ Մարտինի աշխարհում հերոսների սոցիալական կարգավիճակն ու հավատարիմ ընկերների քանակը շատ կարեւոր նշանակություն ունեն, ու ես վերլուծել եմ յուրաքանչյուր հերոսի դիրքերը՝ ցանցային անալիզի ու մեքենայական ուսուցման մեթոդների օգնությամբ»,- գրում Միլան Յանոսովը Բուդապեշտի Կենտրոնական եվրոպական համալսարանից։

Յանոսովը որոշել է չսպասել ու հիմա գուշակել, թե ով է մահանալու յոթերորդ ու ութերորդ եթերաշրջաններում, ուսումնասիրելով այն, ինչը ամենաազդեցիկ ու հմուտ հերոսները, ինչպիսիք են Փիթեր Բեյլիշն ու Թիրիոն Լաննիսթերը, համարում էին իրենց գլխավոր ռեսուրսը՝ կապերն այլ «դերակատարների» հետ ու նրանց գործողությունների ու արարքների վրա ազդելու իրենց ունակությունը։

Այդ կապերը բացահայտելու համար գիտնականը վերլուծել է սերիալի բոլոր տեսարանները, որտեղ հերոսերը շփվում էին իրար հետ, ու կազմել յուրատեսակ «սոցիալական ցանց», որի հանգույցները սերիալի բոլոր գլխավոր ու երկրորդական պերսոնաժներն էին։ Ընդհանուր առմամբ դրանում ընդգրկվել է մոտ 400 պերսոնաժ, որոնք իրար հետ միացած են հազարավոր կապերով։

Այդ հաշվարկները ցույց են տվել, որ եթերաշրջանի սկզբում մահանալու ամենաշատ հավանականությունն ունեն թագուհի Դեյներիս Թայգարիենը, նրա բանակի հրամանատար Մոխրագույն Որդը, մանկահասակ Ռոբին Արինը, Պոդրիկ Փեյնը, Թիրիոն Լանիսթերի նախկին զինակիրը, նաեւ Էդմուր Տալին, Գետափյա հողերի գահընկեց արված կառավարիչը։ Յանոսովի կանխատեսումներից մեկն արդեն մասամբ իրականացել է ՝ այդ «հակավարկանիշի» առաջատարն էր Տայեն Սենդը, արքայազն Օբերին Մարտելի արտաամուսնական դուստրը։ Նոր եթերաշրջանի երկրորդ սերիայում նա զոհվել կամ գերեվարվել է ։

Իսկ ողջ մնալու ամենամեծ շանսերն ունեն ոչ թե Փիթեր Բեյլիշը կամ Տիրիոն Լանիսթերը, ինչպես երկրպագուներն են կարծում, այլ երկորրդական հերոսները՝ օրինակ Տեոն Գրեյջոյը, Ջորախ Մորմոնտը ու Տորմունդինը։ Թագավորների ու թագուհիների շրջանում, ըստ մաթեմատիկոսի հաշվարկների, ամենաերկարը կապրի Սերսեյա Լանիսթերը, իշխող գեղեցկուհին, ով նախորդ եթերաշրջաններում կորցրել է իր երեք զավակներին։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները
Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն...
Արցախի մասին ազդեցիկ կինոպատումը՝ «Սեւ այգին». Ալեքսիս Փազումյանի ֆիլմը եվրոպական կինոփառատոններում
Ֆրանսահայ կինոբեմադրիչ Ալեքսիս Փազումյանի  «Սև այգին» վավերագրական…
Հայաստանում Netflix-ի համար ֆիլմեր ստեղծելու մասին հուշագրեր են կնքվել. նախարար
Նրա խոսքով, հայկական ֆիլմերի մասնակցությունը տարբեր միջազգային կինոփառատոներին աճել է 74 տոկոսով...
Kinodaran-ի հիմնադիրների մասին տեղեկատվությունը սխալ էր. Past.am
Պարզաբանման մեջ նշվում է, որ Kinodaran-ն ամբողջովին հայ ծրագրավորողների կողմից ստեղծված մաշտաբային նախագիծ է, որն այս պահին ...
«Հեղինակությունները»՝ հեռուստացույցից դուրս. ՀՀ-ում խիստ կսահմանափակեն քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը
Հայաստանում կսահմանափակվի քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը...
Հայաստանն ու Ֆրանսիան կհամագործակցեն կինոյի բնագավառում
Հայաստանի ազգային կինոկենտրոնը Բեռլինի միջազգային 74-րդ կինոփառատոնին…
Ամենաշատ