News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Իլոն Մասկը ցուցադրել է ավտոմոբիլային վերելակի նախատիպի աշխատանքը, որը առաջարկում է փոխադրամիջոցները հատուկ թունելներ հասցնելու համար։ Տեսահոլովակը գործարարը հրապարակել է իր Ինսթագրամում։

«Մեքենաների համար մետրո» ստեղծելու մտահղացման մասին Մասկը հայտնել էր այս տարվա մայիսին։ Փողոցից մեքենան պետք է մտնի հատուկ հարթակ, որը մեքենան կիջեցնի թունել։ Դրանից հետո մեքենան մոնոգծերի ցանցով ուղեւորներին կհասցնի նշանակության կետ։ Մեքենաներով հարթակները տեղաշարժվելու են գետնի տակ՝ 200կմ/ժ արագությամբ։

Թունելների անհրաժեշտ ցանց ստեղծելու համար Մասկը բացել է նոր ընկերություն՝ The Boring Company անունով։ Այն արդեն սկսել է Լոս Անջելեսում պիլոտային թունելի կառուցումը։

Բացի դրանց Մասկը ԱՄՆ կառավարությունից արդեն թույատվություն է ստացել Նյու Յորք- Վաշինգտոն թունել կառուցելու համար։ Ակնկալվում է, որ այնտեղ կգործարկվի Hyperloop գերձայնային գնացքների համակարգ, ինչի շնորհիվ ուղեւորները կկարողանան մի քաղաքից մյուսը հասնել ընդամենը 29 րոպեում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարդը տանում է մեքենան տեխզննման, ստիպում են ընթացիկ տարվա գույքահարկ վճարել. Առաջարկում ենք փոխել դա. Թունյան
Ավտոմեքենաների տարեկան գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե…
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Ամենաշատ