Բաքվում դատապարտված բլոգեր Ալեքսանդր Լապշինի դատավճիռը, որը Ռուսաստանի եւ Իսրայելի քաղաքացի է, ուժի մեջ կմտնի օգոստոսի երկրորդ տասնօրյակում, դրանից հետո հնարավոր կլինի քննարկել Իսրայել նրա արտահանձնման հարցը, հայտարարել է բլոգերի փաստաբան Էդուարդ Չերնինը:
Չերնինի խոսքով՝ չնայած Ադրբեջանի եւ Իսրայելի միջեւ դատապարտյալների փոխանակման ուղիղ համաձայնագիր չկա, Ադրբեջանի արտահնձնման մասին գործող օրենքը թույլ է տալիս դատապարտյալի հանձնումը: «Կան նաեւ եվրոպական կոնվենցիաներ, որոնց մենք միացել ենք: Ամեն դեպքում, ներքին օրենսդրությունը թույլ է տալիս դա անել: Դատավճիռն ուժի մեջ կմտնի օգոստոսի երկրորդ տասնօրյակում, եւ միայն դրանից հետո հնարավոր կլինի քննարկել Լապշինի արտահանձնման հարցը»,- փաստաբանի խոսքն է մեջբերել «Sputnik-Ադրբեջանը»: