News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Ազգային մեծ ժողովն ընդունել է Մեջլիսի ներքին կանոնակարգում փոփոխություններ նախատեսող օրենքների փաթեթը, որով այսուհետ արգելվելու է խորհրդարանի ամբիոնից բարձրաձայնել Հայոց ցեղասպանության մասին:

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է «Ակոս» պարբերականի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը:

Նրա խոսքով, այս օրենքի հիմնական նպատակը խորհրդարանում իշխանություններին ոչ հաճելի ելույթ ունեցող պատգամավորների խոսքը սահմանափակելն է: «Թուրքիայի խորհրդարանում կան պատգամավորներ, որոնց ելույթներն  անհանգստացնում են իշխող կուսակցությանը, պետության ղեկավարներին, որոնց ելույթները դեմ են իշխանության վարած քաղաքականությանը, օրինակ Կարո Փայլանի իրավապաշտպան ելույթները: Թուրքիայի քաղաքական մտքին հաճելի չեն նման ելույթները եւ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը՝ համագործակցելով ազգայնական կուսակցության հետ, ընդունեցին այս փոփոխությունները»,-ընդգծեց Էստուկյանը՝ հավելելով, որ հատկապես քրդական Ժողովուրդների ժողովրդական կուսակցության պատգամավորների դեմ է ուղղված այս նախաձեռնությունը, քանի որ նրանք են այդ թեմաներով ելույթներ ունենում:

Էստուկյանը հիշեցրեց, որ Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր, հայտնի քուրդ իրավապաշտպան Լեյլա Զանայի պատգամավորի երդումը չի ընդունվել եւ այս նոր փոփոխությունները հիմք ընդունելով նրան կարող են զրկել պատգամավորի մանդատից, առնվազն նման մտադրություն ունեն: Նրա խոսքով, երդումը չընդունելու պատճառն այն է, որ Լեյլա Զանան իր երդման մեջ նշել էր, որ ոչ թե հավատարիմ պիտի լինի թուրք ազգին, այլ Թուրքիայի ազգերին:

Օրենքների փաթեթին կողմ են քվեարկել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը և դրա հետ համագործակցող «Ազգայնական շարժում» կուսակցությունը: Ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունն ու քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը դեմ են քվեարկել փոփոխություններին:

Թուրքիայի մեջլիսում ընդունված օրենքների փաթեթը ենթադրում է տուգանք սահմանել այն պատգամավորների համար, որոնք կվիրավորեն «թուրք ազգի պատմությունն ու համատեղ անցյալը»: Որպես «վիրավորանք» են ընկալվելու «1915 թվականի դեպքերի մասին» խոսելիս «Հայոց ցեղասպանություն» եզրույթի կիրառումը: Արգելքը վերաբերելու է նաև մեջլիսի ամբիոնից «Քուրդիստան», «քրդական նահանգներ» եզրույթները հնչեցնելուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Ամենաշատ