News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

ՀՀ քաղաքացի Ա. Վ.-ից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակցի ապօրինի գործողությունների փաստով:

Այսպես, Ա. Վ.-ն հաղորդմամբ հայտնել է, որ համապատասխան ընկերության հետ 14.07.2014թ.-ին կնքված տրանսպորտային միջոցի առուվաճառքի պայմանագրով 67.000 ԱՄՆ դոլարով ձեռք է բերել «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենա: Միաժամանակ Ա. Վ.-ն հայտնել է, որ թեև պայմանագիրը կնքել է նշված ընկերության հետ, սակայն տրանսպորտային միջոցի գնման հետ կապված բոլոր պայմանավորվածությունները ձեռք է բերել հիշյալ ավտոմեքենայի փաստացի վաճառող ներկայացած, ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակից Ա. Մ.-ի հետ, ում էլ փոխանցել է ավտոմեքենայի ձեռք բերման գումարը:  Հետագայում գնորդ Ա. Վ.-ն պարզել է, որ առուվաճառքի պայմանագրում ավտոմեքենայի արժեքը նշված է ոչ թե 67.000 ԱՄՆ դոլար, այլ դրանից էականորեն քիչ՝ 14.200.000 ՀՀ դրամ, հետևաբար մաքսազերծումն ու հարկային պարտավորությունները նույնպես կատարվել են այդ գումարի հաշվարկմամբ: Պարզել է նաև, որ ավտոմեքենայի վազքը շուրջ 144.000 կիլոմետրով նվազեցված է եղել:

 Ըստ Ա. Վ.-ի հաղորդման` հիշյալ գործողություններով ՊԵԿ աշխատակիցն ապօրինի մասնակցել է տվյալ ընկերության գործունեությանը` հովանավորելով ու արտոնություններ տրամադրելով նրան:

Բացի այդ, Ա. Վ.-ն պարզել է, որ վերը նշված ընկերության կողմից 2012-2014 թվականների ընթացքում ներկրված ավտոմեքենաների առուվաճառքի պայմանագրերում նույնպես նշված են դրանց շուկայական գներից ակնհայտորեն նվազեցված գներ:

Այսպիսով, պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով:

 Կատարվում է նախաքննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հարևանների վեճն ավարտվել էր դանակահարությամբ. արնահոսող վերքով հասել է հիվանդանոց
ախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է: Հանգամանքները պարզվում...
Քննիչը խաբելով մտել է Արցախի ներկայացուցչություն, դարպասը ջարդել են ու առգրավել Արցախի նախագահի մեքենան. փաստաբան
Նա նկատեց, որ իրենց անգամ չեն ասել, թե ինչ քրեական գործի շրջանակներում են մեքենան տանում եւ ինչ կապ ունի մեքենան այդ գործի հետ…
Արցախի նախագահի մեքենան քրեական վարույթի շրջանակում ենք առգրավել, մնացածը նախաքննական գաղտնիք է. քննիչ
Հատուկջոկատայինները, որոնք քիչ առաջ կոտրեցին Արցախի ներկայացուցչության…
Հայաստանին կվերադարձվի Լևոն Սարգսյանին փոխկապակցված անձի՝ Վահագնի թաղամասի առանձնատունը, ավելի քան 17 մլն դրամ, գույքեր
Վճիռն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից 1 ամիս հետո և կարող է…
«Վալերին դպրոցի նախկին տնօրենն էր, կինն էլ ուսուցչուհի էր». Ֆիոլետովոյում վթարից մահացած ընտանիքը գնում էր հանգստի
Բարձր արագությամբ  է վարել ավտոմեքենան, դա էլ…
Լրագրող Կեւորկովայի պաշտպանությունը բողոքարկել է խափանման միջոցի երկարացումը ահաբեկչության արդարացման գործով
Փաստաբանները բողոքարկել են Կեւորկովայի ձերբակալության երկարացումը...
Ամենաշատ