News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը ԵՏՄ միջկառավարական խորհրդի ժամանակ խնդրել է քննարկել հաջորդ նիստի անցյկացման ժամկետը հոկտեմբերի 30-31-ից հոկտեմբերի 24-25 տեղափոխելու հնարավորությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ես ուղղակի կցանկանայի ուշադրություն դարձնել, որ ռուսական կողմի մոտ ամեն կարգի ուղեւորությունների հետ կապված ժամանակացույցը շատ խիտ է: Մինչ այդ առաջարկվում էր հոկտեմբերի 24-25-ը: Ես խնդրել եմ քննարկել հենց այս ժամկետը, որովհետեւ հոկտեմբերի 30-31-ը ժամանակացույցից դուրս է, բարդ է»,- ասել է Մեդվեդեւը՝ նշելով, որ այս հարցը քննարկվել է ԵՏՄ միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստի ժամանակ:

Միջկառավարական խորհուրդը համաձայնվել է  նման հնարավորությունը քննարկել: Այս հարցը կհանձնարարվի հանձնաժողովին:

Նշվում է, որ հանդիպման ընթացքում Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ղրղզստանի վարչապետները կքննարկեն Եվրասիական տնտեսական միության շրջանակում ինտեգրացիոն փոխգործակցության ընդլայնման առանցքային խնդիրները: Առաջնային ուշադրություն կդարձվի ճյուղային համագործակցության զարգացմանը, այդ թվում՝ միասնական էլեկտրաէներգետիկ շուկայի ձեւավորմանը եւ համակարգված տրանսպորտային քաղաքականության իրականացման միջոցառումներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի մասին օրենքի ստորագրմանը
Նախարարների կաբինետը հավանություն է տվել...
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի մասին համաձայնագրին. Ի՞նչ կտա դա Հայաստանին
Համաձայնագրի շրջանակներում իրանական կողմն առաջին անգամ իր միջազգային առևտրային համաձայնագրերի պրակտիկայում ամրագրում է ներմուծման...
Մինսկում քննարկվել է ԵԱՏՄ երկրների տնտեսական զարգացման ուղղությունների նախագիծը. ՀՀ-ն ներկայացրել է Նարեկ Տերյանը
Հայկական կողմը բարձրացրել է մի շարք հարցեր, որոնց հնարավորինս սեղմ ժամկետում կտրվեն լուծումներ…
ԵԱՏՄ-ում էներգետիկ շուկաների հարցով տարակարծություններ կան․ Մհեր Գրիգորյանը՝ ԵՏՀ խորհրդի նիստին
Հայաստանի փոխվարչապետը հավելել է, որ ԵԱՏՄ-ն իր ձևավորման առաջին տասնամյակի ավարտին մոտեցել է էականորեն դրական տնտեսական...
Իրանը ԵԱՏՄ-ում դիտորդ երկրի կարգավիճակ ստանալու հայտ է ներկայացրել
Իրանը դիտորդի կարգավիճակ ստանալու հայտ է ներկայացրել...
ԵՏՀ միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա աշնանը Երեւանում
Հաջորդ նիստը՝ Երեւանում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ