News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը Աստանայում հանդիպման ժամանակ շնորհավորել է Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանին ծննդյան օրվա կապակցությամբ, հայտնում է Ռուսաստանի կառավարության կայքը։

Կարապետյանին մաղթելով հաջողություններ՝ Մեդվեդեւը նշել է, որ այսօր հնարավորություն է ընձեռվել քննարկել կառավարության գծով փոխգործակցության որոշ հարցեր։

«Ընդհանուր առմամբ իրավիճակը վատը չէ, քանի որ կա եւ Հայաստանից Ռուսաստան ապրանքների մատակարարումների աճ, ե՛ւ մեր երկրների միջեւ ապրանքաշրջանառության ընդհանուր աճ։ Մենք շարունակում ենք համակարգել մեր դիրքորոշումները՝ համատեղ ներդրումային նախագծերի շուրջ՝ տնտեսական համագործակցության մի շարք ուղղություններով, որոնք համեմատաբար վերջերս են հայտնվել։ Այնպես որ ընդհանուր առմամբ ամեն ինչ լավ է, բայց դա չի նշանակում, որ խոսելու բան չկա»։

Մեդվեդեւի շնորհակալություն հայտնելով՝ Կարապետյանը նշել է «Իրականում մենք բավականին մեծ օրակարգ ունենք։ Ես նույնպես ուզում եմ նշել դրական տեղաշարժը տնտեսական ցուցանիշներում։ Ու ուզում եմ Ձեզ հետ քննարկել մի շարք հարցեր, այդ թվում Հայաստան ձեր այցելության ժամկետները»։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այսօր Հայաստանի ներսում հարձակումն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին. ռուս պատգամավոր
Դավաճանության ուրիշ ի՞նչ ապացույցներ են պետք...
ԱԺ-ն ստացել է Ալեն Սիմոնյանի ելույթի վերաբերյալ Մատվիենկոյի գրությունը
Ելույթ ունենալով ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում՝ Սիմոնյանը մասնավորապես հայտարարել էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը...
Ռուսաստանի Արմավիր քաղաքում  նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այն ստեղծվել է 1989 թվականին որպես «Հայկական մշակութալուսավորչական ընկերություն «Արմավիր»», որը հետագայում մտել է «Ռուսաստանի հայերի միություն»…
Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը
Կողմերը մտքեր են փոխանակել նաև թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության...
Անանյան. ՌԴ լռությունը պայմանավորված է Մոսկվայի համար Երևանի և Բաքվի միջև գործընթացների անընդունելիությամբ
Արևմուտքի ոգեշնչումը նույնպես պայմանավորված է ոչ թե հայկական շահերով․․․
Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին...
Ամենաշատ