News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Սառույցի եւ կրակի երգ» սագայի հեղինակ Ջորջ Ռայմոնդ Ռիչարդ Մարթինը հայտնել է, թե ինչու է իր հերոսներին սպանում, փոխանցում է «Ինտերֆաքսը»:

«Նախկինում ես ընթերցող էի եւ ցանկանում էի հետաքրքիր գրքեր կարդալ: Սակայն դրանք գրեթե բոլորը առաջին գլխից սկսած կանխատեսելի էին, առաջին էջերից ինձ համար պարզ էր՝ ով է չարագործ, ով՝ ոչ, այնտեղ ոչ մի իրատեսական վտանգավորություն չկար»,- հայտարարել է գրողը, որը այցով Ռուսաստան է ժամանել:

Մարթինի խոսքով՝ ինքը ցանկանում էր այնպիսի գրքեր կարդալ, որոնց հերոսներն անսպասելի արկածների մեջ են հայտնվում, հետեւում են անկանխատեսելի ուղղությունների:

«Սա այն է, ինչ ես ուզում եմ, որ իմ ընթերցողները կարդան»,- պարզաբանել է գրողը: Նա հավելել է, որ նման նպատակին հասնելու միջոցներից մեկը գլխավոր հերոսներից մեկի անսպասելի սպանությունն է: Մարթինը որպես օրինակ նշել է  «Սառույցի եւ կրակի երգի» առանցքային հերոսներից մեկի՝ Էդարդ Սթարքի մահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները
Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն...
Արցախի մասին ազդեցիկ կինոպատումը՝ «Սեւ այգին». Ալեքսիս Փազումյանի ֆիլմը եվրոպական կինոփառատոններում
Ֆրանսահայ կինոբեմադրիչ Ալեքսիս Փազումյանի  «Սև այգին» վավերագրական…
Հայաստանում Netflix-ի համար ֆիլմեր ստեղծելու մասին հուշագրեր են կնքվել. նախարար
Նրա խոսքով, հայկական ֆիլմերի մասնակցությունը տարբեր միջազգային կինոփառատոներին աճել է 74 տոկոսով...
Kinodaran-ի հիմնադիրների մասին տեղեկատվությունը սխալ էր. Past.am
Պարզաբանման մեջ նշվում է, որ Kinodaran-ն ամբողջովին հայ ծրագրավորողների կողմից ստեղծված մաշտաբային նախագիծ է, որն այս պահին ...
«Հեղինակությունները»՝ հեռուստացույցից դուրս. ՀՀ-ում խիստ կսահմանափակեն քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը
Հայաստանում կսահմանափակվի քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը...
Հայաստանն ու Ֆրանսիան կհամագործակցեն կինոյի բնագավառում
Հայաստանի ազգային կինոկենտրոնը Բեռլինի միջազգային 74-րդ կինոփառատոնին…
Ամենաշատ