News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Կատալոնիայի ոստիկանությունը Բարսելոնի ահաբեկչության հիմնական կասկածյալ է համարում 22-ամյա Յունես Աբույակուբին։ Այս մասին հաղորդում է «Մեդուզա»-ն՝ վկայակոչելով իսպանական լրատվամիջոցները։

Իրավապահները նախկինում ենթադրում էին, որ Բարսելոնի կենտրոնում անցորդներին վրաերթի է ենթարկել Մուսա Ուքաբիրը (17 տարեկան), սակայն Կատալոնիայի իրավապահ մարմինների ղեկավար Խոսե Լուիս Տրապերոն օգոստոսի 18-ի երեկոյան հայտարարեց, որ այդ տարբերակը քիչ հավանական է։ Ըստ նոր տարբերակի՝ վրաերթը կատարել է Յունես Աբույակուբը, որին հաջողվել է անհետանալ դեպքի վայրից։ 

Լրատվամիջոցների տվյալներով՝ Աբույակուբն ազատության մեջ մնացած ահաբեկչական խմբավորման  միակ անդամն է, որն իրագործել է Բարսելոնի եւ Կամբրիլսի ահաբեկչությունները։

Տրապերոն ասել է նաեւ, որ քննչության կարծիքով ահաբեկիչները նախապես ցանկացել են պայթյուն կազմակերպել։ Ալկանարում պայթած տան տեղում ացետոնի երեքպերօքսիդ են հայտնաբերել՝ պայթուցիկ սարք, որը հաճախ են գործածում «Իսլամական պետության» ահաբեկիչները։

Ալկանարում չնախատեսված պայթյունի հետո, որի ժամանակ, համարվում է, որ խմբավորման երկու անդամ է զոհվել, ահաբեկիչները հարձակում գործելու այլ միջոց են գտել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Ամենաշատ