News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ օգոստոսի 23-ին, մերժեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Արմեն Միքայելյանի պաշտպան Երվանդ Վարոսյանի բողոքը:

Արմեն Միքայելյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու եւ պահելու մեջ: Նա բերման էր ենթարկվել անցած տարի հուլիսի 27-ին, երբ վերադառնում էր «Սասնա ծռերին» աջակցելու ցույցից: Դատարանում այսօր Երվանդ Վարոսյանը հայտարարեց, որ մեղադրանքն անհիմն է ու իր պաշտպանյալը պետք է արդարացվի:

«Դատավճիռը ենթակա է բեկանման, քանի որ այն ան­հիմն է, հիմնված է որպես այդպիսին օգտագործման համար անթույլատրելի ապացույցների վրա, գործի փաստական հանգամանքների մասին դատական ակտում շարադրված հետևությունները չեն համապատասխանում հետազոտված ապացույցներին, ընդհանուր իրավասության դատարանը թույլ է տվել քրեադատավարական օրենքի էական խախտումներ, խախտվել է Արմեն Միքայելյանի՝ անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի քննության սահմանադրական իրավունքը»,- ասաց Երվանդ Վարոսյանը:

Պաշտպանի խոսքով, առաջին հայացքից կարող է տպավորություն ստեղծվել, թե իրոք մեղադրանքը հիմնավոր է, սակայն դա այդպես չէ, և չի կարող հիմնավոր լինել մի բան, որը երբևէ տեղի չի ունեցել:

«Արդյո՞ք ընդհանուր իրավասության դատարանի կողմից շարադրված ապացույցները, անգամ որպես ապացույց շարադրված, բայց այդպիսին չհանդիսացող փաստաթղթերն ու թղթերը, դրանց հիման վրա ընդհանուր իրավասության դատարանի կողմից հաստատված համարված հանգամանքները որևէ կերպ հակասության մեջ են մտնում Արմեն Միքայելյանի կողմից տրված ցուցմունքի հետ: Պատասխանը մեկն է՝ ոչ, ավելին՝ դատարանի կողմից նկարագրված ապացույցները Արմեն Միքայելյանի կողմից տրված ցուցմունքը որևէ կերպ չեն հերքում: Ակնհայտ է, որ քրեական գործում առկա ապացույցները որևէ կերպ չեն հերքում Արմեն Միքայելյանի ցուցմունքը, որ ինքը երբևէ որևէ ատրճանակ չի պահել, չի կրել, իսկ «հայտնաբերված» ատրճանակը իր գոտկատեղին է հայտնվել իրեն բերման ենթարկող անձանց անմիջական «օգնությամբ», որից հետո էլ «հայտնաբերվել» է նույն կամ մեկ այլ ոստիկանի կողմից»,- նշեց Երվանդ Վարոսյանը:

Ըստ պաշտպանի, սա չփարատված կասկած հասկացության դասական օրինակ է, իսկ քրեական գործով ձեռք բերված ապացույցներով առնվազն բացառված չէ այն հանգամանքը, որ «հայտնաբերված» ատրճանակն Արմեն Միքայելյանի տաբատի գոտկատեղում հայտնվել է հատկապես ոստիկանների «գործուն աջակցության» արդյունքում. «Խիստ հետաքրքրական է նաև, որ մեղադրանքի հիմքում դրված ապացույցներն անխտիր ունեն «ոստիկանական» ծագում՝ ոստիկանների կողմից կազմված անձնական խուզարկության ենթարկելու մասին արձանագրություն, ոստիկանների կողմից լրացված մատնադրոշմային դակտոքարտ, ոստիկանների կողմից տրված փորձագետի եզրակացություն, ոստիկաններից առգրավված հագուստեր ու դրանց վերաբերյալ կազմված փորձագետի եզրակացություն»:

Մինչդեռ, Վարոսյանի խոսքով, դատարանը ոչ արժանահավատ է համարել Արմեն Միքայելյանի հետ դեպքի պահին եղած վկաների ցուցմունքները: Սա նույնպես պաշտպանի կարծիքով անթույլատրելի է: Երվանդ Վարոսյանն անդրադարձավ նաեւ առաջին ատյանի որոշմանը՝ Արմեն Միքայելյանի նկատմամբ ընտրված գրավը փոխարինել կալանքով: Պաշտպանի խոսքով, դատարանն այս դեպքում նույնպես գործել է օրենքի խախտմամբ:

Վերաքննիչ քրեական դատարանը վճռաբեկության կարգով քննելով գործը, շուրջ 15 րոպե խորհրդակցական սենյակում մնալուց հետո վերադարձավ եւ հրապարակեց վճիռը՝ մերժել բողոքը: Նշենք, որ մեղադրողը վճռի հրապարակմանը ներկա չէր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ