Նախօրեին Արեգակի վրա տեղի է ունեցել մեկ շաբաթում երկրորդ հզոր բռնկումը, հայտնում է ՌԳԱ Լեբեդեւի անվան Ֆիզիկական ինստիտուտի Արեգակի ռենտգենյան աստղագիտության լաբորատորիան՝ վկայակոչելով GOES-15 արբանյակի տվյալները, փոխանցում է Gazeta-ն:
Նշվում է, որ բռնկումը գրանցվել է Մոսկվայի ժամանակով 17.00-ի եւ 18.00-ի միջակայքում: Բռնկմանը շնորհվել է ակտիվության բարձրագույն դաս՝ Х:
Սեպտեմբերի 6-ին Արեգակի վրա տեղի էր ունեցել վերջին 12 տարում հզորագույն բռնկում: