ԱՄՆ Միչիգանի նահանգի 19-ամյա բնակիչ Էնդրյու Ուիլսոնը սպանել է իր մորը շան ձագի պատճառով, հայտնում է The Lansing State Journal–ը։ Տղան տուն էր բերել փողոցում գտած շանը, սակայն մայրը հայտարարել էր, որ կենդանուն պետք է տանել հոր տուն, որն առանձին է ապրում։ Գիշերը Ուիլսոնը վերցրել էր հրացանը եւ սպանել 51-ամյա մորը։
Ոստիկաններին նա հայտնել էր, որ մոր դիակը գտել է տուն վերադառնալուց հետո։ Իրավապահները պարզել են, որ Ուիլսոնը խաբել է, եւ որ մարդասպանը հենց նա է։ Հետաքննության ընթացքում Ուիլսոնը խոստովանել էր մեղքը։