News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 11-ին Ադրբեջանի տարածքում հայտնված եւ հոկտեմբերի 5-ի մահացած Թթուջուր գյուղի բնակիչ 20-ամյա Մանվել Սարիբեկյանի ծնողների հավաստմամբ, իրենց որդին ոչ թե եղանակային վատ պայմանների պատճառով մոլորվել է եւ հայտնվել Ադրջեբանում, այլ իրենց տղային սահմանից տարել են ադրբեջացիները:

«Ես չեմ հավատում, որ նա կորած լիներ: 13 տարեկանից Մանվելն այնտեղից փայտ է հանում, որ մեր ընտանիքը պահի: Ես կասկածում եմ, որ թուրքերը (նկատի ունի ադրբեջանցիները) եկած տարած կլինեն»,-ասաց Մանվել Սաիբեկյանի մայրը` 37-ամյա Սիրանուշ Ղամբարյանը, իսկ հայրը`Մամիկոն Սարիբեկյանն էլ հավելեց. «Նա դեպի մեզ`անտառի մեջա իջել, մեր հողերից են տարել:  Նա սահմանը չի անցել»:

Նշենք, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ  տեղեկատվություն էր տարածել, թե Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ Մանվել Սարիբեկյանը անասունները փնտրելու նպատակով սեպտեմբերի 11-ի երեկոյան դուրս է եկել տանից եւ մոլորվելով Տավուշի մարզի Ադրբեջանին սահմանամերձ գոտում` հայտնվել գերության մեջ: Իսկ ադրբեջանական կողմը նրան հայ դիվերսանտ էր որակել ու ձերբակալումից քիչ անց ANS հետուստաալիքը ռեպորտաժ էր ցուցադրել, որտեղ Մանվել Սարիբեկյանը խոստովանում է, որ «Ադրբեջանի տարածքում դիվերսիոն գործունեություն անցնելու պատրաստություն է անցել»: Այդ հոլովակը հայտնվել է նաեւ YouTube-ում:

Սամվել Սարիբեկյանի մայրը դիտել է այդ տեսանյութը եւ պնդում է, որ որդին որոշակի ազդեցության տակ է եղել. «Դա իմ երեխայի ձայնը չէր, նա ոնց որ սրսկված լիներ, մի ձեւի էր խոսում երեխաս»:

Սիրանուշ Ղամբարյանն առաջին անգամ որդու անհետացման մասին իմացել էր իրենց հարեւաններից, ում հետ նա գնացել էր անտառ: Իսկ, երբ երեկոյան Մանվելը չէր վերադարձել, ամբողջ գյուղը դուրս էր եկել  նրան փնտրելու: Մայրը նշեց, որ Մանվելը հովիվ չէր, այլ բանվոր, ով անտառում օրը 5000 դրամով փայտ էր վարձում: Պարզապես այդ օրն իր հետ արածեցնելու էր տարել իրենց եւ հարեւանի անասուններին եւ երեկոյան երբ գնացել է տեսնի, թե որտեղ են անասունները հետ, չի եկել:

Մանվել Սարիբեկյանի մոր խոսքով, որդին ընտանիքի միակ սնող ձեռքն է եղել եւ այդ գործով զբաղվում էր դեռեւս 13 տարեկանից: Հիմա նրանք գոյատեւում են 25 հազար դրամ նպաստով, քանի որ մյուս որդին բանակում է, իսկ դուստրն ու կրտսեր տղան դպրոցում են սովորում:

Տեսանյութը՝ Նվարդ Հովհաննիսյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ