News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ամեն տարի «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան Հոկտեմբերի 1-ը նշում է որպես «Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օր»։  2010թ. հոկտեմբերի 1-ին ամուսնու կողմից դաժան ծեծի հետեւանքով զոհվեց 20-ամյա Զարուհի Պետրոսյանը: Սա միակ դեպքը չէր Հայաստանում, սակայն իր դաժանությամբ ցնցեց  հասարակությանը:

Այսօր՝ հոկտեմբերի 1-ին կոալիցիայի ակտիվիստները տարբեր ակցիաներ են իրականացնում Երեւանի տարածքում։ Մասնավորապես, ակցիաներ են կայացել Սասունցի Դավթի հրապարակում, Շենգավիթ մետրոյի հարակից տարածքում։

Նրանք պահանջում են տեղի ունեցած հանցագործությունների դեպքերով արդար դատավարություն, ընտանեկան բռնության դեպքերի կանխարգելում եւ օրենսդրական դաշտի կարգավորում։

Հայաստանում, ամեն տարի գրանցվում է ընտանեկան բռնության դեպքերի աճ։  Ըստ ՀՀ ոստիկանության 2017 թվականի առաջին յոթ ամիսների տվյալների գրանցվել է ընտանեկան բռնության 416 դեպք, որից 235-ը, այսինք շոշափելի մեծամասնությունը ամուսնու կողմից կնոջ նկատմամբ։ Իգական սեռի ներկայացուցիչների նկատմամբ բռնության դեպքերը 1204-ն են, որոնցից 52-ը սեռական անձեռնամխելիության եւ կանանց սեռական ազատության դեմ ուղղված։  «Ընդդեմ կանանց նկատմամբ բռության» կոալիցիայի տվյալներով նույն ժամանակահատվածում առնվազն 5 կին է սպանվել ամուսնու կամ զուգընկերոջ կողմից։ Իսկ անդամ կազմակերպությունների թեժ գծերին ստացվող հեռախոսազանգերի թիվը կրկնապատկվել է՝  անցնելով 4500-ը։

Այս տարի  «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության»  կոալիցիան  միջոցառումներն իրականացվում է ՝ «Ընտանեկան բռնությունը հանցագործություն է» խորագրով՝ նպատակ ունենալով բարձրացրել հանրային իրազեկվածությումը։

Միջոցառումները կկայանան նաեւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի այգու տարածքում, 15-րդ եւ 16-րդ թաղամասերի հատման կետում գտնվող տարածքում, իսկ երեկոյան «Ազատության»  հրապարակում  կայանալու է մոմավառություն՝  ի  հիշատակ ընտանեկան բռնության զոհերի։

Լուսանկարները՝ Զարուհի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Երբ վերադառնամ՝ ստուդիա եմ բացելու». հրազենային վիրավորումից մահացած զինծառայող Արմեն Գասպարյանը 19 տարեկան էր
Հունիսի 14-ին հրազենային վիրավորումից մահացած պայմանագրային զինծառայող Արմեն Գասպարյանը...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 128 դեպք. գրանցվել է 15 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 17 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի...
Վերականգնվել է հանցագործությամբ պետությանը պատճառված առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 439 միլիոն դրամի վնասը
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ Արարատի մարզի...
«Tesla»-ն Մասիսում՝ «Մորենա» ռեստորանի հարևանությամբ, բախվել է բազալտե եզրաքարերին. կան վիրավորներ
Քննչական բաժինը պարզում է վարորդի ինքնությունը...
1 զոհ, 4 վիրավոր, այդ թվում՝ երեխաներ․ Երևանում բախվել են «ՎԱԶ 2121»-ն ու «Ford»-ը
Վթարի հետևանքով վարորդները տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն...
ԱԳՆ-ի մոտ բախումների 3 մասնակցի մեղադրանք է ներկայացվել, 2-ը կալանավորվել են, մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանք
Քննությամբ հիմնավորվել է, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման շրջանակներում, 2024թ․ մայիսի 31-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, ՀՀ արտաքին…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ