News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանում թույլ տեսողություն ունեցող մարդիկ օգտագործում են կարդալու ցանկացած հնարավորություն, սովորում են շփվել աշխարհի հետ։ Այս մասին ասել է հաշմանդամների «Ֆորտե» միության ակտիվիստ Սիփան Ասատրյանը՝ ելույթ ունենալով ArmIGF – 2017 համաժողովում։

Նրա խոսքով՝ դրա համար մի քանի տարի առաջ ինքն ու իր ընկերները ստեղծել էին «Մենք» ռադիոն։ Այն հեռարձակում է պատմություններ եւ հարցազրույցներ է վարում տեսողական խնդիրներով մարդկանց դժվարությունները հաղթահարելու մասին։ Խոսում են ամեն ինչից՝ Անդրեա Բոչելիի անցած ուղուց մինչեւ Պարալիմպիկ խաղեր։ «Մենք ուզում ենք, որ մեր ունկնդիրները եւ մյուսները իմանան, որ մենք ոչ թե պարզապես հաշմանդամներ ենք, որոնք անընդհատ օգնության են սպասում, այլ ուզում ենք ապրել եւ աշխատել բոլորի պես։ Մենք հեռարձակում ենք հենց այդպիսի հաղորդումներ»,– նշեց Ասատրյանը։

Հաղորդումների արխիվը՝ radio-menq.am կայքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ