News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 24
USD
388.33
EUR
422.31
RUB
5.1
Տեսնել լրահոսը

Հայաստանը տարածքային խնդիր չունի Ադրբեջանի հետ. հարցը վերաբերում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 6-ին, ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Արա Բաբլոյանը, ողջունելով պատվիրակության անդամներին խորհրդարանում, կարեւորել է Հայաստանի եւ ԱՄՆ-ի տարեցտարի ամրապնդվող հարաբերությունները՝ այդ հարցում ընդգծելով հայկական սփյուռքի ներկայությունը եւ նշանակալի դերը:

ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ ԱՄՆ-ի հետ ընդլայնվում են ոչ միայն քաղաքական, այլեւ մշակութային, կրթական եւ տնտեսական հարաբերությունները:

Արա Բաբլոյանը կարեւորել է ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանում ժողովրդավարության կայացման եւ զարգացման գործում:

ՀՀ ԱԺ նախագահը նշել է.«Բարձր եմ գնահատում ԱՄՆ-ի օժանդակությունն անկախ Հայաստանի առողջապահական համակարգի ստեղծման եւ կայացման գործում: Հայաստանում առաջին վերկանգնողական կենտրոնը ստեղծվել է ԱՄՆ-ի օժանդակությամբ՝ փոխելով հաշմանդամ երեխաների նկատմամբ մտածելակերպն ու վերաբերմունքը»:

Խոսելով մեր երկրում ընթացող բարեփոխումների մասին՝ Արա Բաբլոյանը նշել է, որ ի տարբերություն որոշ հարեւան պետությունների՝ Հայաստանն ընթանում է ժողովրդավարության, խոսքի ազատության եւ մարդու իրավունքների պաշտպանության, կառավարման համակարգի ապակենտրոնացման ճանապարհով:

Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին՝ ՀՀ ԱԺ նախագահը փաստել է.«Հայաստանը տարածքային խնդիր չունի Ադրբեջանի հետ. հարցը վերաբերում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին: Մարդն է բարձրագույն արժեքը, եւ մարդու իրավունքների պաշտպանությունն ու անվտանգությունը կարեւոր են մեզ համար: Քաղաքակիրթ աշխարհում խաղաղությունն այլընտրանք չունի, հետեւաբար ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով»:

ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի խորհրդարանական պատվիրակության ղեկավար Սքոթ Ուիլքը շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահին ընդունելության համար եւ ներկայացրել պատվիրակության անդամներին, որոնցից շատերը ազգությամբ հայ են:

Հանդիպման ավարտին զրուցակիցներն անդրադարձել են Քալիֆորնիայի հայկական համայնքի դերին Հայաստանի հետ հարաբերությունների եւ համագործակցության խորացման գործում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արցախի արտգործնախարարը կողմ է արտահայտվել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի վերսկսմանը
Պատասխանելով Ֆրանսիայի դերի մասին հարցին՝ նախարարը նշել է Լաչինի միջանցքի ապաշրջափակմանը հասնելու․․․
100 փոքր Հայաստան եւ Ազնավուր. ՀՀ նախկին արտգործնախարարը` հայկական «փափուկ ուժի» մասին. Sputnik ռադիոկայան
Նա պատմել է դիվանագիտական ոլորտում ունեցած երկարամյա աշխատանքային փորձի, հայկական դիվանագիտության մեջ Շառլ Ազնավուրի դերի․․․
Լուիս Բոնո. Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լինի խաղաղ գործընթացի մաս. «Ազատություն»
Երկարատև և հավասարակշռված խաղաղության պայմանագիր ունենալու համար պետք է ներառել նաև ԼՂ-ն…
Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Բոնոյին. Անդրադարձել են ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամը
Զրուցակիցներն անդրադարձել են Լաչինի միջանցքի շրջափակման…
Ադրբեջանը չարամտորեն չի կատարում Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ Հաագայի դատարանի որոշումը. ԱԳ փոխնախարար
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի...
Մհեր Գրիգորյանը և Բրիս Ռոքֆոյը քննարկել են տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանն առնչվող հարցեր
Զրուցակիցները քննարկվել են նաև տարածաշրջանային տնտեսական և...
Ամենաշատ