News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

HBO ալիքը «խենթ» միջոցների կդիմի «Գահերի խաղը» սերիալի վերջին եթերաշրջանի անվտանգության ապահովման համար, հաղորդում է Forbes-ը։

Ֆենթեզի շոուն բազմիցս է տուժել արտահոսքից, եւ  նախավերջին եթերաշրջանը դրա վառ օրինակներից մեկն է: Մասնավորապես, համացանցում էին հայտնվել սերիալի երկու էպիզոդ եւ բավականին ճշգրիտ տեղեկատվություն սյուժեի մասին։

Ըստ առկա տվյալների՝ վերջին վեց սերիաների սցենարները «կողպված» են պահվում, իսկ դերասանները կարող են տեքստին ծանոթանալ  միայն «Գահերի խաղի» Բելֆաստի ստուդիայում:

Ենթադրվում է, որ սցենարի թվային տարբերակը բացելու համար անհրաժեշտ է հատուկ թույլտվություն ունենալ։ Պարզ չէ թե համակարգը, որտեղ պահվում են այդ նյութերը, միացված է համացանցին, թե՝ ոչ։

Տեղեկատվական արտահոսքից խուսափելու եւս մեկ մեթոդ է պայքարը պապարացիների դեմ, որոնք կարող են թափանցել նկարահանման հրապարակ կամ այնտեղ անօդաչու սարքեր ուղարկել։ Դրա համար նախատեսվում է կեղծ սցենարներ նկարահանել։

«Գահերի խաղի» աստղ Նիկոլայ Կոստեր Վալդաուն ծիծաղել է նման լուրերի վրա, նշելով, որ նման աշխատանքը շատ թանկ կարժենա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները
Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն...
Արցախի մասին ազդեցիկ կինոպատումը՝ «Սեւ այգին». Ալեքսիս Փազումյանի ֆիլմը եվրոպական կինոփառատոններում
Ֆրանսահայ կինոբեմադրիչ Ալեքսիս Փազումյանի  «Սև այգին» վավերագրական…
Հայաստանում Netflix-ի համար ֆիլմեր ստեղծելու մասին հուշագրեր են կնքվել. նախարար
Նրա խոսքով, հայկական ֆիլմերի մասնակցությունը տարբեր միջազգային կինոփառատոներին աճել է 74 տոկոսով...
Kinodaran-ի հիմնադիրների մասին տեղեկատվությունը սխալ էր. Past.am
Պարզաբանման մեջ նշվում է, որ Kinodaran-ն ամբողջովին հայ ծրագրավորողների կողմից ստեղծված մաշտաբային նախագիծ է, որն այս պահին ...
«Հեղինակությունները»՝ հեռուստացույցից դուրս. ՀՀ-ում խիստ կսահմանափակեն քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը
Հայաստանում կսահմանափակվի քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը...
Հայաստանն ու Ֆրանսիան կհամագործակցեն կինոյի բնագավառում
Հայաստանի ազգային կինոկենտրոնը Բեռլինի միջազգային 74-րդ կինոփառատոնին…
Ամենաշատ