Սարգսյան-Ալիեւ սպասվող հանդիպման բովանդակությունը, ակնհայտորեն Բաքվին ձեռք չի տալիս: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 12-ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ հավելելով, որ այս պահին դեռ հստակ չէ, թե որտեղ եւ երբ է տեղի ունենալու հանդիպումը:
«Այդ տեսակետից պատահական չէ նույն Ալիեւի սադրիչ հայտարարությունը, երբ փորձում էր խեղաթյուրել բովանդակությունը եւ այլ բան ներկայացնել: Դա անզեն աչքով էլ է երեւում: Բայց չեմ կարծում, որ նա կկարողանա խուսափել այդ հանդիպումից»,-ընդգծեց ԱԳ փոխնախարարը: