News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Վերջին ժամանակներս՝ Իրաքի Քուրդիստանի եւ  Կատալոնիայի հանրաքվեներից հետո, խոսակցություններ են գնում այն մասին, թե որքանով է ղարաբաղյան խնդիրը նման կատալոնական եւ քրդական խնդիրներին։ Հոկտեմբերի 12-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նման կարծիք է հայտնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցչական խորհրդի խորհրդական, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը։

Նրա խոսքով՝ հայկական կողմը ղարաբաղյան խնդիրը երբեք չի համեմատել այլ խնդիրների հետ։ «Ոչ այն պատճառով, որ չենք ցանկանում, պարզապես այստեղ համեմատելու ոչինչ չկա։ Հայկական կողմը միշտ հայտարարել է, որ Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում։ Ղարաբաղն անկախություն է ստացել դեռեւս ԽՍՀՄ փլուզումից առաջ»,-մեկնաբանել է Իսագուլյանը։

Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչական խորհրդի խորհրդականը նշել է, որ Ադրբեջանը պատերազմ է հայտարարել Ղարաբաղին, եւ այսօր կան այն սահմանները, որոնք գտնվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերահսկողության ներքո։ Փորձագետը նաեւ նշել է, որ Ղարաբաղը երբեք անվտանգությունն այլ նպատակների համար չի օգտագործել, այլ հենց ինքն է հանդիսանում տարածաշրջանի անվտանգության ապահովման երաշխավորը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ