ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆի հետ եւ քննարկել միջուկային ծրագրի շուրջ տիրող վիճակը։ Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ–ից։
Նախարարները կարծիքներ են փոխանակել իրավիճակի շուրջ, որը ստեղծվել է Իրանի միջուկային ծրագրի գործողությունների համընդհանուր համապարփակ պլանի իրականացման պատճառով։
Լավրովը հաստատել է, որ ՌԴ–ն հավատարիմ է մնում այդ պլանին եւ հաստատակամ է հետագայում համաձայնություններն իրականացնել այն տեսքով, որով դրանք հավանություն են ստացել ՄԱԿ ԱԽ–ի կողմից։