News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«Էրեբունի-Երեւան 2799» միջոցառումների ծրագրով այս տարի առաջին անգամ կազմակերպվել է «Խելացի Երեւան» նորարարական ցուցահանդես, որի շրջանակում Երեւանի ու ՀՀ տարբեր մարզերի տաղանդավոր մի շարք երեխաներ հնարավորություն են ստացել ներկայացնելու իրենց մտահղացումները:

Կասկադ համալիրի տարածքում բացված ցուցահանդեսում ներկայացվել են Արմաթ ինժեներական լաբորատորիաների կողմից իրագործվող կրթական ծրագրի շրջանակում ռոբոտաշինության զարգացման եւ աջակցման ծրագրի արդյունքում երեխաների կողմից պատրաստած ու ծրագրավորած ռոբոտները: Ցուցահանդեսում ներկայացվել են նաեւ եռաչափ մոդելավորված եւ տպագրված բազմաթիվ իրեր, շաղափային հաստոցով փորագրված նմուշներ, երեխաների կողմից ստեղծված համակարգչային խաղեր, վիրտուալ ակնոցներ եւ ինովացիոն այլ լուծումներ:

Նշենք, որ տեղեկատվական եւ հեռահաղորդակցային տեխնոլոգիաների զարգացման արդյունքում վերջին տարիներին ստեղծվել են մի շարք հաջողված ծրագրեր, ինչը վստահություն է ներշնչում, որ Երեւանն այս ոլորտում կարող է դառնալ միջազգային առաջատար քաղաքներից մեկը: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ Երեւանի քաղաքապետի կողմից ստեղծվել է «Երեւան` խելացի քաղաք» ծրագրի մշակման եւ իրականացման հանձնաժողով, որի նպատակը քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում ավելի արդյունավետ կառավարում եւ քաղաքային ենթակառուցվածքների զարգացում ապահովելն է, այլ կերպ ասած` Երեւանն աշխարհի խելացի քաղաքներից մեկը դարձնելը:

Պատանի նորարարներն ընդգծել են, որ ոգեւորված են «Երեւան՝ խելացի քաղաք» նախաձեռնությամբ, եւ հույս են հայտնել, որ իրենց մտաղհացումները եւս կնպաստեն գաղափարի իրագործմանը:

«Խելացի Երեւան» ցուցահանդեսում ներկայացված աշխատանքները հաճելիորեն զարմացրել են նորարարությունների հետաքրքրասերներին ու մասնագետներին եւ Երեւանը ցույց են տվել նորարարական տեսանկյունից:

Տպել
Ամենաշատ