News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Beeline–ի աջակցությամբ հանձնվել է տպագրության Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի պատմությունը ներկայացնող ծավալուն աշխատությունը:

Գրքի հեղինակը արվեստաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Հայ մշակույթի մեծերը» մատենաշարի հիմնադիր, Օպերային թատրոնի թանգարանի ղեկավար Սերգեյ Առաքելյանն է: Օպերային թատրոնի պատմությունն ամբողջացնող աշխատությունը մատենաշարի 18-րդ հատորն է: Գրքում հանգամանորեն ներկայացված է թատրոնի հիմնադրման նախապատմությունը:

«Բարձր ենք գնահատում Beeline–ի հետ ձևավորված այս համագործակցությունը, որը  մեր թատրոնի 85-րդ հոբելյանական թատերաշրջանի լավագույն նվերը կարող է դառնալ: Դեկտեմբերին հոբելյանական 85-րդ հոբելյանական թատերաշրջանի տոնական հանդիսություննների շարքում մենք կկազմակերպենք հատորյակի շնորհանդեսը»,- նշեց Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը:

«Սա միակ ամփոփ գիրքն է, ուր ներկայացվում են Օպերային թատրոնի ստեղծագործական արվեստագետների բոլոր խմբերը՝ դիրիժորներ, ռեժիսորներ, նկարիչներ, կոնցերտմայստերներ, բալետմայստերներ, երգիչներ: Մի խոսքով այն բոլորը, ում մասնակցությամբ մեր թատրոնը դեռ տասնյակ տարիներ առաջ հասել էր միջազգային ճանաչման: Այնուամենայնիվ, կարծում եմ հասել ենք լավ արդյունքի և սերունդներին ժառանգում ենք այն ամբողջ հարստությունը, որով մեր ազգային թատրոնը դեռևս նախկին խորհրդային տարիներին համարվում էր այդ հզոր երկրի 3-րդ օպերային թատրոնը», - նշեց գրքի հեղինակ Սերգեյ Առաքելյանը:

«Beeline-ը մեծ տեղ է տալիս այն ամենին, ինչը օգնում է փոխել մարդկանց կյանքը դեպի լավը։ Եվ մենք քաջ գիտակցում ենք, թե որքան մեծ նշանակություն ունի այդ առումով դասական բարձր արվեստը։ Հայաստանում արվեստի նվիրյալների մասին փաստագրության ստեղծումը կարևոր է նրանց ավանդի գնահատման տեսակետից։ Բացի այդ, նոր սերունդները այս գրքի շնորհիվ կկարողանան ուսումնասիրել Հայաստանում արվեստի զարգացման պատմությունը․ վստահ եմ, այս գիրքը կարող է ոգեշնչել և առաջնորդվել շատ երիտասարդ արվեստագետների»,- նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Նշենք, որ գրքի տպագրությամբ զբաղվում է «Լուսակն» հրատարակչությունը։ Գիրքը լույս է տեսնելու 500 տպաքանակով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team Energy-ն ձևավորում է էլեկտրական մեքենաների օգտագործման մշակույթ Հայաստանում
Գործունեության մեկնարկից ի վեր Team Energy էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների թիվը կրկնապատկվել է՝ 31-ից հասնելով 64-ի...
Ucom ընկերության գլխավոր տնօրենը խոսել է անձնային աճի և կառավարման որակի մասին
Պարոն Յիրիկյանի ելույթը նվիրված է եղել «Անձնային աճը և զարգացումը՝ որպես արդյունավետ ղեկավար դառնալու գրավական» թեմային...
Միայն Ucom-ի բաժանորդները կկարողանան դիտել EURO 2024-ի բոլոր խաղերը
Ֆուտբոլային առաջնության խաղերը ցուցադրվելու են  Արմենիա TV և Արմենիա Պրեմիում հեռուստաալիքներով...
Ucom-ի ֆիքսված ցանցը գործարկվել է Նոր Հաճնում
Քաղաքի բնակիչները կարող են օգտվել ֆիքսված ինտերնետից, շարժական կապի ծառայություններից և հեռուստատեսությունից մեկ փաթեթում՝ ավելի մատչելի գնով...
Team-ը խթանում է բիզնես կրթությունը․ բացվեց CaseKey ակադեմիան (ֆոտո)
Վստահելով CaseKey-ի թիմին և հաշվի առնելով տարիների արդյունավետ համագործակցությունը՝ Team Telecom Armenia-ն դարձել է Ակադեմիայի գործընկերը...
Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Առաջնորդության դպրոցի ավարտական միջոցառմանը
Դուք էլ, որպեսզի դառնաք լավ առաջնորդներ պիտի չվախենաք ստեղծագործ, հետևողական ու վստահ լինել ձեր աշխատանքի մեջ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ