News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ–ի Խորհրդարանական վեհաժողովում ադրբեջանցի պատգամավորները փորձել են տարածքային ամբողջականության սկզբունքն ամրագրել հակամարտությունների լուծման մեջ, սակայն նրանց դա չի հաջողվել։ Այս մասին հոկտեմբերի 17-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է ՆԱՏՕ–ի ԽՎ–ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը։

Ադրբեջանի պատվիրակությունը չի հրաժարվում հակահայկական քարոզչության փորձերից։ Սակայն ամեն դեպքում նման փորձերը հավասարակշռված պատասխան են ստացել, հավելել է Նահապետյանը։

Այսպես, օրինակ, Սեւծովյան տարածաշրջանում կայունության խնդրի քննարկման ժամանակ ադրբեջանական կողմը առաջարկել է զեկույցի նախագծում իր ձեւակերպումը. Սեւծովյան տարածաշրջանի երկրներում բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն տարածքային ամբողջականության հիմքի վրա։

Ընդ որում, թեպետ զեկույցը վերաբերում էր միայն Սեւ ծովի ափի երկրներին, Ադրբեջանն այն առաջարկում էր ընդլայնել նաեւ Սեւծովյան տարածաշրջանի համար։

«Մենք նշեցինք, որ ՆԱՏՕ–ն հավասարապես պաշտպանում է Հարավային Կովկասի բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը, եւ նման բնույթի առանձին ձեւակերպումները ոչ մի իմաստ չունեն։ Զեկուցող Ուիլլա Շմիդթը ընդունեց այդ դիտարկումը»,– ասել է Նահապետյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շվեդիան զորք կուղարկի Լատվիա՝ Բալթյան երկրներում ՆԱՏՕ-ի ուժերի տեղակայման շրջանակում
Շվեդիան ՆԱՏՕ-ին միացել է նախորդ ամիս՝ դառնալով դաշինքի 32-րդ անդամը...
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Անհամբեր սպասում եմ Eurofighter կործանիչով թռչելուն...
Միջուկային զենքի տեղակայման գոտին ընդլայնելու մտադրություն չունենք. ՆԱՏՕ-ի ղեկավար
ՆԱՏՕ-ի որևէ երկրում ավելի շատ միջուկային զենք տեղակայելու ծրագիր չկա...
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Խոսքը կենտրոնի կառուցվածքի վերջնական հաստատման, ֆինանսական ծախսերի նախագծի, մարդկային ռեսուրսների ներգրավման մասին է...
Թուրքիան ՆԱՏՕ-ում. դաշինքի անկանխատեսելի թիվ 2-ը
Այն փաստը, որ Թուրքիան Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ է պահպանում...
Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնագիրը
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․․․
Ամենաշատ